Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Միայն այս իշխանությունների հեռացման պարագայում է հնարավոր վերադառնալ իրավական տրամաբանության ուղի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges) Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև էր ընդունել, որը դատական իշխանությանը ցույց տրված «դեղին քարտ» է հիշեցնում: Միությունը մտահոգություն էր հայտնել «արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը»:

Միևնույն ժամանակ, դատապարտել էր «կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ, հարցը բազմաշերտ է: «Այս խնդիրը ճիշտ ընկալելու համար պետք է ընդունել այն, որ սկսած երևի 2018, 2019 թվականներից եվրոպական այն կառույցները, որոնց նկատմամբ եվրոպական քաղաքականության ազդեցությունը մեծ է, աչք էին փակում այս իշխանությունների՝ դատական իշխանության նկատմամբ կատարվող տարբեր այլանդակությունների նկատմամբ՝ սկսած դատարանների մուտքերն արգելափակելուց մինչև Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացները և այլն:

Դեռ այն ժամանակ մենք բարձրաձայնում էինք, որ սա հենց այնպես չի արվում ու դրա նպատակը և խնդիրն այն է, որ Հայաստանը պատրաստակամ է Արցախի հարցով գնալ զիջումների, և դա վարձատրությունն էր, որը այլ հարցերում ստացվում էր: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեր այդ մտավախությունները և դիտարկումները ամբողջությամբ, ցավոք, հաստատվում են: Ինչ վերաբերում է Դատավորների եվրոպական միությանը, ապա այն քիչ քաղաքական ազդեցության տակ գտնվող մարմին է և այդ պատճառով կարող է օբյեկտիվ գնահատականներ տալ և տվել է օբյեկտիվ գնահատականներ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդունված բանաձևը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի դատական իշխանության վրա, մեր զրուցակիցը նշում է՝ չի կարծում, որ բանաձևը կարող է ազդել որոշումներ կայացնողների վրա: «Հեռու եմ այն մտքից, որ բանաձևը կարող է ազդել Կարեն Անդրեասյանի և նրա գլխավորած՝ արդեն հանցավորի վերածված կառույցի վրա: Կարծում եմ, որ արդեն կարելի է գնահատել, որ գործ ունենք համակարգված ձևով դատական իշխանության և դատավորների նկատմամբ հանցագործություններ կատարող կառույցի հետ, որի պարագլուխը Կարեն Անդրեասյանն է: Չեմ կարծում, որ այդ խմբակի վրա ընդունված բանաձևը ունենա մեծ ազդեցություն: Բանաձևը, սակայն, ոգևորիչ ազդեցություն կարող է ունենալ այն դատավորների համար, որոնք չեն հանձնվում և պատրաստ են տարիների՝ քրտնաջան աշխատանքով ձեռք բերած արժեքները պաշտպանել»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Այս համատեքստում պարոն Մելիքյանին հարց ենք ուղղում հետևյալի մասին՝ կիսո՞ւմ է շատերի այն կարծիքը, որ դատական համակարգը շարունակում է դեռ ոտքի վրա մնալ մարդկանց շնորհիվ, որոնք պայքարում են իրենց սկզբունքների համար:

«Չգիտեմ, թե ճիշտ տերմինը որն է, բայց կնախընտրեի խոսել մարդկանց մասին, որոնք շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանն ու երդմանը: Շատ բնական եմ համարում, որ մարդը հավատարիմ մնա իր երդմանը: Ցավոք, մեզ մոտ դա վերածվել է բացառության, քան կանոնի»: Վերջին տարիներին, ինչպես փաստում են իրավական ոլորտի փորձագետները, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան լայն թափ է հավաքել և կորցրել է անգամ իր «բացառիկությունը»: Կալանավորվում են հատկապես մարդիկ, որոնք ունեն քաղաքական հստակ կողմնորոշում և քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը: Ի վերջո, կալանքը մեր օրերում անձին պատժելու և զսպելու միջո՞ց է, թե՞ մյուսների աչքը վախեցնելու: Մելիքյանն արձագանքում է՝ այս հարցում իր կարծիքը չի փոխվել:«Կալանքն ուղղված է թե՛ այլ անձանց, ովքեր կարող են նույն մոտեցումն ունենալ, թե՛ տվյալ անձին, այսինքն՝ այն ունի թե՛ պատժիչ, թե՛ կանխարգելիչ նշանակություն այլ անձանց վարքագծի տեսանկյունից: Սրա մասին շատ ենք խոսել, ասելու լրացուցիչ բան, կարծեք թե, չկա»,-արձագանքում է մեր զրուցակիցը:

Պատժելու և կանխարգելելու մասին: Վերջին օրերին երկու իրադարձություն մեծ աղմուկ բարձրացրեցին հանրության շրջանում: Մի դեպքում Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հարվածներ է հասցնում անչափահասին, մյուս դեպքում՝ Արագածավանի ՋՕ-ի պետը ծեծում է համագյուղացուն: Առաջինի պարագայում, եթե չլիներ հանրային ճնշումը, գուցե ամեն ինչ վերջանար հրապարակային ներողությամբ, և պաշտոնյան այդպես էլ չձերբակալվեր: Երկրորդ միջադեպի պարագայում պաշտոնյան սոցկայքում տեսանյութ է տեղադրում, փաստացի ասում, թե ինչ է արել, հպարտանում և տպավորություն է, թե պատրաստ է շարունակել նույն եռանդով: Ժամեր անց նա ևս ձերբակալվեց: Ստացվո՞ւմ է, որ իշխանության ներկայացուցիչները և նրան սատարողները ցույց են տալիս, որ մենք ապրում ենք անպատժելիության մթնոլորտում:

«Ձեր դիտարկումների հետ համաձայն լինելով՝ միակ բանը, որ կցանկանայի ավելացնել, հետևյալն է. հանրային հուզումն ավարտվելուց հետո ՋՕ-ի պետը ազատ արձակվեց, և խնդիրը, կարծես թե, համարվեց լուծված: Այդտեղից ևս կարող ենք հետևություն անել, որ ձերբակալումը եղել է ոչ թե իրավական լուծում, այսինքն՝ մարդիկ գտել են, որ իրավական հիմքեր են առկա և ձերբակալել են նրան, այլ եղել է քաղաքական լուծում, որի խնդիրը եղել է այդ պահին կրքերը հանդարտեցնելը, դրանից հետո նրան առոք-փառոք բաց են թողել: Այդ անձն իշխող քաղաքական խմբակի կողմնակից է: Բավականին հետաքրքիր տեղեկություններ են տարածվել նրա մասին. մարդ է, որը չունի կրթություն, նորմալ պայմաններում նա չէր էլ կարող երազել որևէ կերպ հանրային գործառույթ իրականացնելու մասին, այսինքն՝ անպատրաստ էր դրան: Հեղափոխական, «շարիկովների» տրամաբանության շրջանակներում Շարիկովի պես դեմք են բերել որոշակի դիրքի և պարզ է, որ այդ դիրքից նա ատամներով է կառչելու: Այս մարդիկ ավելի մեծ չարիք են դառնալու մեր երկրի համար, քան անգամ իշխող քաղաքական ուժի պարագլուխները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ստեղծված իրավիճակում քաղաքացիները պե՞տք է մշտապես կիրառեն հանրային վերահսկման և ճնշման գործիքը՝ անպատժելիությունը կանգնեցնելու համար: «Բնականաբար: Շատ լավ օրինակ է Արամ Նիկոլ յանի դեպքը, երբ հանրային մեծ ճնշում եղավ, և կարծում եմ, որ դա շատ մեծ սթափեցնող նշանակություն ուներ: Դեպքերը բազմաթիվ են: Այս իշխանությունների համար կարևորը ոչ թե իրավական տրամաբանությունն է, այլ հանրային տրամադրություններն են: Այսպես են նրանք առաջնորդվում: Բազմիցս ասել եմ, որ այս խնդրի լուծումը դուրս է առանձին դեպքերով ինչ-որ լուծումներ գտնելու շրջանակից, դրանք ընդամենը հատվածական նշանակություն կարող են ունենալ, ընդ որում՝ գործիքակազմը գնալով նվազում է: Հարցերին պետք է խորքային լուծումներ տրվեն: Միայն այս իշխանությունների հեռացման պարագայում է հնարավոր վերադառնալ իրավական տրամաբանության ուղի»,-եզրափակում է Ռուբեն Մելիքյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»
Ամենադիտված