Ստամբուլում ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում՝ Թաքսիմում, ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է սպանվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են անցկացնում։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։
Հրատարակության տվյալներով՝ ռուսաստանցու եւ չորս անհյատ անձանց միջեւ վեճ է ծագել, որը վերածվել է կռվի։ Հարձակվողներից մեկը դանակով հարվածել է զբոսաշրջիկի սրտին, որից հետո հարձակվողները փախուստի են դիմել։ Ականատեսները շատպ օգնություն եւ ոստիկանություն են կանչել։
Ռուսաստանցին հոսպիտալացվել է։ Չնայած բժիշկների օգնությանը՝ տղամարդը հիվանդանոցում մահացել է։