ATP թենիսիստների վարկանիշ․ Խաչանովը վերադարձավ լավագույն տասնյակ
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը, փոխանցում է ArmSport.am-ը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վերադարձավ թոփ 10։ Սերբ Նովակ Ջոկովիչը Ռոլան Գարոսում տարած հաղթանակի շնորհիվ վերադարձավ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական՝ փոխարինելով իսպանացի Կարլոս Ալկարասին։
ATP վարկանիշը հունիսի 12-ի դրությամբ.
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7595;
2 (1). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6815;
3 (2). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 6330;
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – 4960;
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 4920;
6 (6). Հոլգեր Ռունե (Դանիա) – 4375;
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – 4000;
8 (8). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3515;
9 (9). Յաննիկ Սիներ (Իտալիա) – 3300;
10 (11). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 3125։