Մակրոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել Մոսկվային աջակցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կոչ է արել Թեհրանին Ուկրաինայի հետ հակամարտության հարցում «դադարեցնել Մոսկվային պաշտպանելը»։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է Մակրոնի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա։
Հաղորդման համաձայն, Մակրոնն ուշարություն է հրավիրել Իրանի կողմից, իբր ռուսաստանյան կողմին անօդաչուների մատակարարման հետևանքների լրջության վրա։
Մակրոնի վարչակազմը տեղեկացրել է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը «մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առիթով»։ Նա հիշեցրել է այս հարցի դիվանագիտական լուծումը գտնելու Ֆրանսիայի և նրա եվրոպական գործընկերների ձգտման մասին։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ելիսեյան պալատը նշել է, որ առաջնորդները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը։ Նախագահ Մակրոնը ընդգծել է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը Ֆրանսիայի մշտական հավատարմության մասին։