Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվեց Աստանայի միջազգային ֆորումը. Հայաստանից ֆորումին մասնակցում էր Գևորգ Մելիքյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աստանայում տեղի ունեցավ միջազգային ֆորում, որը նման ձևաչափով առաջին անգամ էր իրականացվում։ Ֆորումին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից քաղաքական գործիչներ, գիտնականներ, փորձագետնետ, վարչապետեր և նախագահներ։ Հայաստանից Աստանայի միջազգային ֆորումին մասնակցում էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։

«Նման մասշտաբի ֆորում առաջին անգամ էր անցկացվում, որն իրենց նախագահի՝ Տոկաևի նախաձեռնությամբ է,_ ԼՈՒՐԵՐ.com_ի հետ զրույցում ասաց Գևորգ Մելիքյանը։ Ֆորումը նպատակ ունի դառնալու նոր մեծ հարթակ՝ արդի աշխարհի խնդիրները, մարտահրավերները  քննարկելու և հնարավոր լուծումներ առաջարկելու համար»։ 

Մելիքյանի խոսքով՝ ֆորումին ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ, շեյխեր, վարչապետեր, նախագահներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, գիտնականներ և այլ ոլորտի մասնագետներ։ 

Ֆորումն սկսվել է հունիսի 8-ին և տևել է 2 օր։  Թե ինչ նպատակ ուներ ֆորումը, Մելիքյանը պատասխանեց.

«Խնդիրները վերաբերում էին միջազգային անվտանգությանը, կլիմայի փոփոխությանը, էներգետիկ անվտանգությանը, կոնֆլիկտների լուծմանը, տնտեսական-ֆինանսական ոլորտին, տեխնոլոգիաներին և էլի շատ հարցերի, որոնք այսօր երկրների համար խնդիրներ են առաջացնում։ Որոշ երկրներ էներգետիկ խնդիրներ ունեն, որոշները՝ կլիմայի հետ կապված»։

Համեմատական տանելով ՄԱԿ–ի հետ՝ Մելիքյանը նշեց.

«Նման հարցեր քննարկվում են հիմնականում ՄԱԿ-ի շրջանակներում, բայց ՄԱԿ-ն ինքն իրենով բավարար չէ, այդ պատճառով էլ այլընտրանքային հարթակներ են ստեղծվում, ինչպես օրինակ՝ Աստանայի միջազգային ֆորումը, որտեղ էլի նույն հարցերը քննարկվում են՝ ընդգրկելով տարբեր շրջանակների ներկայացուցիչների՝ սկսած փորձագետներից, վերջացրած քաղաքական գործիչներով, պատգամավորներով և այլն։ Հենց նպատակն է՝ ստեղծել հարթակներ երկխոսության և քննարկումների միջոցով նորարարական լուծումներ տալու այն խնդիրներին, որոնց առնչվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում»։ 

Զրույցի ընթացքում Մելիքյանը կարևորեց Հայաստանի ներգրավվածությունը նման միջոցառումներին.

«Ունենալով շատ խնդիրներ՝ Հայաստանի համար ևս շատ կարևոր է նման հարթակներում ներկայանալը, փորձի փոխանակումը, սեփական դիրքորոշումը հայտնելը, այլոց փորձին ծանոթանալը»։

Մելիքյանը վստահեցնում է` միջազգային հարաբերությունների համակարգը ողջունում է նման ձևաչափը։

Թե նման ձևաչափի ֆորումներ ինչ պարբերությամբ են անցկացվում, Մելիքյանն ասաց.

«Ղազախական կողմն ակտիվ է նման հանդիպումներ կազմակերպելու հարցում, և գրեթե ամեն տարի նույն ժամանակահատվածում անց են կացվում։ Մյուս տարի այս օրերին հավանաբար էլի կկազմակերպվի երկրորդ ֆորումը»։

Մելիքյանը հույս հայտնեց, որ հաջորդ ֆորումին Հայաստանը առավել ակտիվ մասնակցություն կունենա.

«Շատ կարևոր է, որ հայ-ղազախական ներուժը օգտագործենք երկկողմանի հարաբերությունները զարգացնելու մեջ, այսինքն՝ ոչ միայն ինտեգրացիոն գործընթացներում, որովհետև մենք և բիզնեսի ոլորտում, և տուրիզմի, տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում ունենք զգալի ներուժ»։  

Զրույցի վերջում Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին` ֆորումին իր մասնակցությունն ունենալու համար։

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում է
Ամենադիտված