Հայաստանի հավաքականը բաց մարզում է անցկացրել
ՍՊՈՐՏԵվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նաև ինքնագրեր են բաժանել երկրպագուներին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է մարզման լուսանկարները:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը դեռ չի մարզվում ամբողջական կազմով։ Հունիսի 11-ին ազգային թիմին կմիանա շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը, հաջորդ օրը Երևան կժամանեն ռուսական «Կրասնոդարի» խաղացողներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը։
Ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» առաջատարներից Լուկաս Սելարայանը և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հավաքականին կմիանան հունիսի 14-ին` Ուելսում: Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ։
Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ: Հունիսի 19-ին հայ ֆուտբոլիստները «Հանրապետական» ստադիոնում կմրցեն լատվիացիների հետ:
Շարունակությունը կարդացեք` սկզբնաղբյուր կայքում.