Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Միասին» շարժումը դիմում է ՌԴ դեսպանին՝ ԼՂ հիմնահարցի շուրջ ծայրահեղ բացասական զարգացումների առիթով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասին» շարժման ուղերձը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին․

«ՀՀ-ում Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Ս․Պ․ Կոպիրկինին․

Հարգելի՛ պարոն դեսպան,

«Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժումը դիմում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։

Չնայած ռուսական կողմի ջանքերին Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի անվտանգությունն ու իրավունքը ապահովելու համար, ի հեճուկս շրջափակումը վերացնելու բազմաթիվ կոչերի և Լաչինի միջանցքը իր հինգ կիլոմետր լայնությամբ ազատելու , 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած  պարտավորությունները կատարելու՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել ռուսական կողմի և միջազգային կազմակերպությունների դիմումները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայկական սփյուռքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը բազմիցս ներկայացված է բազմաթիվ հայտարարություններով, «կլոր սեղանների» շուրջ, զանգվածային հավաքներում, որոնք համահունչ են Արցախի Հանրապետության հայ բնակչության որոշմանը․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը ձեռք է բերվել 1990-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, որի կետերից մեկը թույլ էր տալիս ինքնավար սուբյեկտներին դուրս գալ ԽՍՀՄ-ից հեռացած հանրապետության կազմից։


Հնարավոր չէ հաշվի չառնել այն փաստը, որ Արցախի չճանաչված Հանրապետությունը 35 տարի գոյություն ունի որպես անկախ պետական սուբյեկտ՝ ունենալով իր տարածքը, բնակչությունը, ընտրված իշխանությունները և ժողովրդավարական հաստատությունները։

Արցախի քաղաքացիների կամքի արտացոլումը, որին սատարում է համայն հայությունը, ներկայացված է Հանրապետության Սահմանադրության մեջ․ Արցախը անկախ սուբյեկտ է, որը չի ենթարկվելու Ադրբեջանի ագրեսիային և չի մտնելու նրա կազմի մեջ։

Որոշումը հաստատվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի և  Արցախի Ազգային ժողովի, խորհրդարանի որոշումների կայացման միջոցով։

Մենք միտումնավոր չենք նշում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը ընդդեմ Արցախի հայերի, Ի․ Ալիևի ցինիկ և բարոյական վարքականոնից հեռու հայատյաց հայտարարությունները։ Մենք չենք խոսում Հայաստանի բնակչության ֆիզիկական բնաջնջման և Հայաստանի դեմ տարածքային պահանջների մշտական սպառնալիքների մասին։

Մենք վճռականորեն մերժում ենք ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի դիրքորոշումը, երբ նա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։

Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը հայրենիքում ապրելու որպես ազատ և անկախ, ժողովրդավարական կազմավորման քաղաքացիներ, որի կարգավիճակը իրավասու է փոխել միայն իր հողի վրա արարող ժողովուրդը։

Հարգելի՛ պարոն դեսպան, խնդրում ենք հայտնել  մեր երախտագիտությունը Ձեր կառավարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեություն իրականացելու, բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար․ արցախցիներն արդեն յոթ ամիս ապրում են շրջափակման մեջ։

Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը Ռուսաստանի Դաշնությանը տրված իրավունք է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը պետք է գործի մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական սահմանումը, իր քաղաքացիների անվտանգության երաշխավորված ապահովումը։

«Միասին» հասարակական-քաղաքական  այլընտրանքային շարժում»։

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում է
Ամենադիտված