Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սպիտակ տունը կասկածի է ենթարկել Կուբայում չինական հետախուզական կենտրոնի ստեղծման լուրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպիտակ տան ներկայացուցիչը կասկածի է ենթարկել Wall Street Journal-ի տեղեկությունն այն մասին, որ Չինաստանը գաղտնի գործարք է կնքել Կուբայի հետ կղզում ռադիոլէլեկտրոնային հետախուզության կենտրոնի ստեղծման մասին, որը մոտ 160 կիլոմետր հեռավորության վրա է գտնվելու Ֆլորիդայի ափերից։ Կուբայի կառավարությունը եւս հերքել է Wall Street Journal-ի հինգշաբթի հրապարակած տեղեկությունը։

Կուբայում նման կենտրոնի հնարավոր տեղակայումը Պեկինին թույլ կտար որսալ հաղորդակցություններն ԱՄՆ հարավ-արեւելքում, որտեղ գտնվում են ամերիկյան բազմաթիվ ռազմակայաններ, ինչպես նաեւ հետեւել նավերի տեղաշարժին, տեղեկացրել է թերթը՝ հղում կատարելով ամերիկյան հետախուզական հանրույթում ունեցած անանուն աղբյուրներին, տեղեկացրել է Reuters-ը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կենտրոնատեղին գտնվում է Ֆլորիդայի արեւմուտքում, Թամպում։ Ամերիկյան ամենամեծ Ֆորտ Լիբերթի ռազմակայանը (նախկինում՝ Ֆորտ Բրեգ) գտնվում է Հյուսիսային Կարոլինայում, որը նույնպես կարող է հայտնվել Կուբայի տարածքից տեխնիկական միջոցների հասանելիության գոտում։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Չինաստանը Կուբայի հետ պայմանավորվել է հետախուզական կենտրոնի կառուցման մասին՝ «մի քանի միլիարդ դոլարի դիմաց»։

«Մենք տեսել ենք այդ հրապարակումը։ [Տեղեկությունը] կոռեկտ չէ»,- հինգշաբթի ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Սակայն Քիրբին չի ճշտել, թե Wall Street Journal-ի հրապարակած հոդվածում ինչը կոռեկտ չի համարում։

Քիրբիի խոսքով՝ Միացյալ Նահանգները «իրական մտավախություններ» ունի Կուբայի հետ Չինաստանի հարաբերությունների առնչությամբ, եւ Վաշինգտոնն ուշադիր հետեւում է դրանց զարգացմանը։

Բրիգադի գեներալ  Փատրիկ Ռայդերը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ասել է. «Մենք տեղեկություն չունենք այն մասին, որ Չինաստանը եւ Կուբան կայանի նոր տեսակ են ստեղծում ինֆորմացիա որսալու համար»։

Կուբայի արտաքին գործերի փոխնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կասիոն հրապարակումը համարել է «լիովին սուտ եւ չհիմնավորված»՝ այն անվանելով «ԱՄՆ հորինածը», որը նպատակ ունի արդարացնել կղզու դեմ Վաշինգտոնի մտցրած բազմամյա տնտեսական էմբարգոն։ Նա ասել է, որ Կուբան հերքում է ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում։

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (Նոյեմբերի 20)Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»
Ամենադիտված