Փոփոխություններ՝ Wildberries-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆWildberries-ը չեղարկել է ժամանակավոր սահմանափակումները այն վաճառողների հաշիվներից, ովքեր օգտվել են առաջխաղացման ոչ ճիշտ սխեմաներից, և մասնագետների հետ միասին անկախ հետաքննություն է անցկացվում՝ ընթացիկ միջադեպի վերաբերյալ․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մայիսի կեսերին Wildberries-ը հայտարարեց, որ անվտանգության ծառայությունը հայտնաբերել է կայքում գովազդելու անօրինական ուղիներ։ Վնասը, նախնական հաշվարկով ,կազմում է մոտ 650 միլիոն ռուբլի: Արգելափակվել են 300 վաճառողների հաշիվներ, որոնց ընկերությունը կասկածվում էր գորշ սխեմաների կիրառման մեջ։
Երեքշաբթի օրը wildberries-ը հայտնել է, որ նրանց 60%-ի համար որոշվել է ապասառեցնել հաշիվները և վերսկսել համագործակցությունը. նրանց պատճառած վնասի չափը մեծ չէ։ Մնացած մասը՝ 40%-ը, «ընկերությանը զգալի վնաս է հասցրել»։
Մոտ 70 մարդ մայիսի 23-ին հավաքվել էր Մոսկվայի Wildberries-ի կենտրոնակայանում՝ պահանջելով հանել սահմանափակումներն իրենց հաշիվներից։ Նախաձեռնող խմբի ղեկավար Մաքսիմ Գրոմովի խոսքով՝ ավելի քան 300 իրավաբանական անձանց հաշիվներում արգելափակվել է 2,5 միլիարդ ռուբլի։
Նշվում է, որ սահմանափակումների վերացումը կավարտվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Միաժամանակ կայքը մտադիր է պաշտոնական պահանջներ ներկայացնել բոլոր այն անձանց, ովքեր տեղեկատվական ռեսուրսների անօրինական օգտագործման միջոցով ստացել են անհիմն օգուտներ: