Ուկրաինային ՆԱՏՕ չեն հրավիրի. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա։ Այդ մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
Նա կոչ է արել այս հարցում լինել իրատես և չակնկալել, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։
Միաժամանակ պաշտպանության նախարարը կոչ է արել շարունակել օգնել Ուկրաինային՝ ռազմական աջակցություն տրամադրելով։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ցամաքային ուժերը մինչեւ տարեվերջ կսպառվեն։