Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կառավարությունը միայն վիճակագրության ներկայացմամբ է զբաղված, ընդ որում՝ սելեկտիվ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բյուջե-2022-ի կատարողականի նախնական քննարկումներում անցնող շաբաթվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները կրկին «աննախադեպ ցուցանիշների» մասին հայտարարեցին, որոնց թվում էր նաև 2022 թվականին արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճը։ Ըստ իշխանությունների, վերջին 15 տարվա համար սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ «աննախադեպ» ցուցանիշների մասին խոսելիս լավ կլինի դրանց մասին խոսել ամբողջությամբ. «Այսինքն, միայն վիճակագրական փաստերի արձանագրմամբ իրականում պատկերն ամբողջական չէ։ 2022-ի տնտեսական իրողությունները հաշվի առնելով՝ որոշ ուղղություններում տնտեսական աճերն առավելապես հիմնված են եղել արտաքին գործոնների վրա, ինչի մասին բազմիցս ենք խոսել»։ Ռուս ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները մատնանշելով՝ փորձագետն ընդգծեց, որ, այդուհանդերձ, կարողացել ենք արտաքին, ներքին առևտրաշրջանառության, ծառայությունների ուղղություններում, ինչպես նաև բանկային ոլորտում աճեր արձանագրել։

«Գուցե մենք վիճակագրորեն նաև «աննախադեպ» կոչված թվեր ենք ստացել։ Դրական ազդեցություններ, անշուշտ, կան, երկիրը եկամուտներ գեներացրեց։ Միևնույն ժամանակ, գեներացվող եկամուտներն ու դրական ազդեցություններն առաջարկում եմ երկու կողմից դիտարկել: Նախ՝ գեներացված եկամուտները որքանո՞վ օպտիմալ, ճիշտ և արդյունավետ ուղղվեցին դեպի ազգային տնտեսություն՝ ապահովելով որակական ու կառուցվածքային փոփոխություններ։ Երկրորդ՝ որքանո՞վ են ստեղծվել մեխանիզմներ այդ դրական ազդեցություններն ավելի երկարաժամկետ պահպանելու համար։ Առնվազն տեսանելի մակարդակով մենք նման գործընթացներ չունենք։ Այսքան բարձր աճի տեմպի պարագայում սոցիալական բավականին մեծ լարվածություն ունենք։ Հանրության լայն շերտերը գեներացված եկամուտների և այդ դրական աճերից անհավասարաչափ են օգուտներ ստացել»,-ասաց Լ. Ամիրխանյանը։

«Այսպիսի ցուցանիշները, այո, պետք է արձանագրվեն, ոչ ոք չի ասում անտեսել դրանք, բայց լավ կլինի, որ այդ ամենը նկարագրվի մինչև վերջ, քանի որ, ըստ էության, միջին վիճակագրական քաղաքացու համար շատ ավելի ակտուալ է դարձել հարցադրումը, թե ինչո՞ւ իր բարեկեցության մակարդակը չի լավանում։ Իսկ եթե շատ ավելի անկեղծ լինենք, ապա, ընդհակառակը, բարեկեցության մակարդակը շատ ավելի է սրվել, այդ թվում և առաջին հերթին՝ պայմանավորված գնաճային ճնշումներով, որը նախորդ տարվա ընթացքում ևս աննախադեպ էր։ Չգիտես ինչու, այդ մասին այդքան էլ չի խոսվում կամ խոսվում է՝ ամբողջ մեղքը բարդելով համաշխարհային տնտեսության, այնտեղից եկող գնաճային ճնշումների վրա։

Ընդ որում, հաշվի չի առնվում, որ այդ ճնշումների դեմ առնվազն համապատասխան մեխանիզմների ներդմամբ պետք էր պայքարել։ Գնաճի ցուցանիշները վկայում են, որ, այո, որոշակի ճնշումներ թուլացել են, ցուցանիշը մոտեցել է նախանշված թիրախային մակարդակին, բայց այստեղ այլ հանգամանք պետք է հաշվի առնենք: Այս ցուցանիշը, այնուամենայնիվ, նախորդ գրեթե 2 տարվա ընթացքում չընդհատվող թանկացումների ֆոնի վրա է։Այսինքն, գնաճի տեմպի՝ որոշակի թիրախային մակարդակի վերադառնալը հասարակ քաղաքացու համար դեռևս թանկացումների խնդիրը բավարար չափով չի լուծել։ Անընդհատ թանկացումների ֆոնին այժմյան որոշակի մեղմացումը, բնականաբար, չենք կարող համադրել մինչև թանկացումները եղած ընդհանուր գնաճային ֆոնի հետ։ Այսինքն, ըստ էության, սոցիալական լարվածությունը դեռ պահպանվում է»,-նշեց փորձագետն՝ ընդգծելով, որ տարեկան գնաճը դեռ բարձր մակարդակի վրա է։ «Տարեկան գնաճը թիրախայինից բարձր ցուցանիշի վրա է։

Բացի այդ, ավելի ուշագրավ ու կարևոր հանգամանք է այն, որ թեպետ որոշակի թուլացումներ կան, բայց ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր մակարդակում է թողնում։ ԿԲ-ի կողմից բազմիցս տրվել են մեսիջներ, որ գնաճի թուլացմանը միտված գործիքակազմն ավելի շատ միտված է ապագային։ Այսինքն, բարձրացվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը գործիքակազմ է՝ կանխելու ապագայում սպասվող գնաճային ճնշումները։ Եթե վիճակագրորեն իրավիճակի որոշակի մեղմացում ունենք, բայց ԿԲ-ն չի վերանայում դրամավարկային քաղաքականությունը, սա առնվազն վկայում է, որ բոլոր կանխատեսումներով գնաճային ռիսկերը դեռ պահպանվում են»,-հավելեց մեր զրուցակիցը։

Այս համատեքստում նաև շեշտեց նախորդ տարվա բազային էֆեկտների մասին. «Այս տարվա առնվազն 3-4 ամսվա ընթացքում արձանագրված բարձր ու «աննախադեպ» ցուցանիշների հիմքում նաև նախորդ տարվա բազային էֆեկտն է. արտաքին գործոնների ազդեցությունները տնտեսության վրա դրսևորվեցին նախորդ տարվա առնվազն երկրորդ եռամսյակից սկսած։ Այստեղից կարող ենք կանխատեսել նաև, որ ապագայում տնտեսական աճի տեմպի թուլացում կլինի՝ պայմանավորված նույն բազային էֆեկտով։ Սա վերաբերում է նաև գնաճին. բազային էֆեկտը որոշակիորեն պահպանվում է, բայց այստեղ մտահոգիչն այն է, որ ԿԲ-ն չի շտապում գոնե որոշակիորեն մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը։

Հետևաբար, գնաճային ճնշումների ազդակները մեծ են ու կարող են բազմաթիվ լինել. այս տեսանկյունից իշխանությունը հակված է ամբողջ մեղքը բարդել արտաքին ճնշումների վրա, բայց, այնուամենայնիվ, այստեղ կան նաև ներքին խնդիրներ, որոնց թվում է սպառողական պահանջարկի ձևավորման հարցը։ Օրինակ՝ տարերկրացիների բավականին մեծ ներհոսք եղավ։ Մասնավորապես, առաջին ներհոսքում կայուն եկամուտներ ունեցող օտարերկրացիները ձևավորեցին սպառողական պահանջարկը՝ դրանով նաև նպաստելով գնաճին։ Կան նաև ներտնտեսական, կառուցվածքային խնդիրներ»,-հավելեց նա՝ ընդգծելով անարդյունավետ կառավարման մասին, ինչը հանգեցրեց հանրային ծառայությունների սակագների բարձրացմանը»,-ասաց Լ. Ամիրխանյանը։

Նա մատնանշեց նաև արդյունաբերական արտադրանքի, մասնավորապես՝ արտահանելի արտադրանքի հետ կապված խնդիրների մասին. «Դրամի կայունացումը լուրջ հարված հասցրեց արտահանելի ոլորտին։ Այս ամենն ածանցյալ կերպով հանգեցնում է գնաճային դրսևորումների»։ Դիտարկելով «աննախադեպ» ցուցանիշներն ու այն հանգամանքը, որ դրանք, ամեն դեպքում, չեն արտացոլվում սովորական քաղաքացու կյանքում, Լ. Ամիրխանյանը տնտեսական քաղաքականության խնդիրն առանձնացրեց։ «Չկա հստակ քաղաքականություն: Հստակ ասել՝ ինչ տնտեսական քաղաքականություն է այսօր իրականացնում իշխանությունը, իրականում բարդ է, քանի որ նման քաղաքականություն չկա։ Կարող ենք նշվածին զուգահեռ տալ սուբյեկտիվ պատասխան՝ իրավիճակային քաղաքականություն։ Բնական է, որ իրավիճակային քաղաքականության դեպքում դիտարկվում է այն հարցը, որը հարմար է և ներկայացվում է այն տեսանկյունից ու այն գնահատականներով, որը հարմար է իրենց։ Մի իրավիճակում X գործողությունն անելու անհրաժեշտություն կա, արվում է, մյուսում առհասարակ խնդրի վրա աչք փակելու անհրաժեշտություն կա, աչք է փակվում։ Բյուջեի վերջին քննարկումների ժամանակ ասվեց, թե «թոշակի ու աշխատավարձի համար պարտք չենք վերցնում»։

Մինչդեռ ընդամենը մոտ մեկ տարի առաջ իշխանական պատգամավորներից մեկն ասաց՝ «ի՞նչ անենք, պարտք չանե՞նք, բա թոշակ ու աշխատավարձ ինչպե՞ս տանք»։ Ես, սակայն, ուզում եմ հասկանալ՝ եթե մենք թոշակի ու աշխատավարձի մասով միջոցների խնդիր չունենք, գուցե, ամեն դեպքում, եկամուտները մի փոքր բարձրացնելու համար պետք է պարտք ներգրավե՞լ, որ կարողանանք դիմակայել արտաքին մարտահրավերներին՝ հավատալով, որ միայն արտաքին գնաճային ճնշումներն են պատճառները»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այլ հարց է, թե ուր է ուղղվում ներգրավված պարտքը։

«Կապիտալ ծախսերը տարեսկզբից սկսած մոտ 70 տոկոսով թերակատարվել են։ Այդ կապիտալ ծախսերը խրոնիկ կերպով թերակատարվում են գրեթե ամեն տարի։ Առաջանում է տրամաբանական հարց՝ ներգրավված միջոցներն այդ դեպքում ինչի՞ համար են։ Ի դեպ, ներգրավվում են շատ մեծ գումարներ և շատ մեծ ինտենսիվությամբ։ Փաստացի, բացարձակ թվով պետական պարտքն ավելանում է։ Մեծ հաշվով, չկա համակարգված քաղաքական գիծ, որդեգրված քաղաքականություն, որը կենթադրեր մարտավարություն, ռազմավարություն, գործողությունների ծրագիր մի առանցքով ու մի տրամաբանությամբ։ Բացի այդ, «աննախադեպության» մասին խոսելով՝ լավ կլինի խոսեն նախորդ տարվա զարգացումներով պայմանավորված որոշ աճերի հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին։ Հաջորդիվ և ապագայում այդ ռիսկերի պայթյուններին ականատես չլինելու համար դրանց մասին պետք է հիմա մտածել։ Օրինակ է շինարարության ոլորտը, որտեղ արձանագրված աճերն առանցքային նշանակություն ունեն ՀՆԱ-ի կառուցվածքում։ Այստեղ գերտաքացման ռիսկեր կան»,-ասաց փորձագետը՝ շեշտելով, որ հավանական հետևանքները չեզոքացնելու համար հենց այսօր պետք է քայլեր ձեռնարկել։

Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կառավարության առաջին խնդիրը հանրության անվտանգությունը, բարեկեցությունն ու առողջ միջավայրի ապահովումն է։ «Եթե վիճակագրորեն աճեր են արձանագրվում, ապա ինչո՞ւ նշվածի շարունակությունը չկա։ Կառավարության՝ սեփական հանրության առջև ունեցած պարտավորությունները կատարվա՞ծ են, թե ոչ։ Եթե կատարված չեն, մնացած բոլոր անդրադարձերն առհասարկ իմաստ չունեն։ Ցանկացած տառաճանաչ անձ վիճակագրություն կարող է կարդալ, բայց կառավարության խնդիրը վիճակագրություն ներկայացնելը չէ, մինչդեռ վերջին շրջանում հենց միայն դրանով են զբաղվում, ընդ որում՝ սելեկտիվ։ Այսինքն, այդ պահին ինչ դրական ցուցանիշ արձանագրվել է, դա է ներկայացվում, ի դեպ՝ մակերեսային ու նաև ոչ կոռեկտ համեմատություններով, ոչ կոռեկտ ժամանակաշրջանների հետ»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ, օրինակ՝ 2023-ի 4 ամսվա բյուջեն համեմատում են 2000-ականների տարեկան բյուջեների հետ։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունըԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ բազային․ WSJ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. 3 վիրավոր կա Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով
Ամենադիտված