Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու Ադրբեջանի իշխանությունների որոշմանը, հաղորդում է «Թուրան»-ը։
«Իրանը միշտ բարի մտադրություններ է ունեցել իր հարեւանների հետ հարաբերություններում եւ ցանկացել է երկու երկրների միջեւ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ խուսափելով անտրամաբանական, էմոցիոնալ եւ լարվածությունը սաստկացնող գործողություններից»,-ասվում է Իրանի ԱԳՆ անանուն ներկայացուցչի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է ԻՌՆԱ գործակալությունը:
Իրանը Բաքվի գործողությունները համարում է միակողմանի եւ հապճեպ՝ համարելով, որ բոլոր հարցերը հնարավոր կլիներ լուծել երկխոսության միջոցով:
Պաշտոնական Բաքուն այս կապակցությամբ դեռ հայտարարություններ չի արել։
Վերջին ամիսներին Ադրբեջանում մոտ հարյուր մարդ է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի գործով։