Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Լավագույնը, որ կարողանում են, ամեն ինչ փակելն ու ոչնչացնելն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյանը իշխանության եկավ փողոցից՝ խոստանալով փակել արագաչափերն ու տեսախցիկները, փակել բոլորի վարկերը, փակել... Հասկանալի է՝ դրանցից ոչինչ չփակեց: Բայց փակումներ եղան: Ու շատ: Փակվեցին նախարարություններ, փակվեց Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհը, փակվեց վաղվա օրվա նկատմամբ հույսի դուռը: Իսկ երեկ էլ վերջին համարը լույս ընծայեց «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց: Սա առավել քան խորհրդանշական է: Պաշտոնապես ներկայացվող պատճառը տրիվիալ է. ֆինանսական խնդիրներ:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փող չունի, որպեսզի շարունակվի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հրատարակությունը: Սա ոչ միայն խորհրդանշական է, այլև խայտառակագույն իրողություն: «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը, հավելենք՝ նաև ռուսալեզու «Ռեսպուբլիկա Արմենիան», որը նույնպես փակվելու է՝ «ՀՀ»-ի հետ, պարզապես պաշտոնաթերթեր չեն: «Հայաստանի Հանրապետությունը» Հայաստանի Հանրապետության հռչակման, մեր պետականության վերականգնման ծնունդն է ու ամենօրյա վկայագիրը: Այ, էն որ ասում էին «կադաստրի թուղթ» ու նման բաներ, «Հայաստանի Հանրապետությունը» դրանից էլ ուժեղ «թուղթ» է: Այսինքն, արդեն՝ էր:

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը փակելը չի տեղավորվում որևէ տրամաբանության շրջանակներում, դա պարզապես ամեն ինչ ավիրելու, փակելու՝ այս իշխանությունների սովորութային ծիրում է: Դէ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը «փակողներ» են: Դա իրենց մոտ ստացվում է: Ու դաժան հարց է ծագում: Ո՞րն է հաջորդը: Հենց Հայաստանի Հանրապետությա՞ն փակումը՝ առանց չակերտների: Այդ հարցը, ցավոք, հռետորական է հնչում արդեն: Չնայած, ոչ հռետորական հարց էլ կա:

Այդ ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինքնապարգևատրումների, բազմամիլիարդանոց պարգևավճարների, արտասահմանյան թանկանոց վոյաժ-«գործուղումների», Փաշինյանին ու մյուս պաշտոնյաներին տանող-բերող գերթանկարժեք «պադավատների» համար միշտ ու առատորեն փող ունի, այսինքն՝ ֆինանսներ, իսկ, այ, պետական պաշտոնաթերթի հրատարակությունը շարունակելու համար, տեսեք-տեսեք՝ ֆինանս չկա: Ցանկությո՛ւն չկա: Ոչ թե ֆինանսներ չկան: Ֆինանսներ միշտ կարելի էր գտնել, թեկուզ բաժանորդագրություններով, ինչպես նախկինում էր: ... «Հայաստանի Հանրապետությունը» վերջին համարը լույս ընծայեց: Սա ոչ միայն տխուր է, այլև պարզապես խայտառակություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)
Ամենադիտված