«Մարդն ունի Մաշտոցի պողոտայում 500 հազար դոլարանոց բնակարան, բայց սոցիալական նպաստ է ստանում»
ՎԻԴԵՈԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2022թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ վարչապետն իր ելույթում ասել է, որ սոցիալական քաղաքականության առումով պատկերացումները պետք է փոխվեն. «ՀՀ-ում այսօր կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որը շուկայական արժեքով կարող է արժենալ 300-500 հազար դոլար, բայց պետությունից ստանում է նպաստ. սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում: Ես ժամանակին մի վիճակագրություն եմ արել, որ, օրինակ, Երևանի Մաշտոցի պողոտայում սեփական բնակարան ունեցող մարդ կա, որ սոցիալական նպաստ է ստանում: Կամ՝ մարդիկ կան, որ 26-30 հազար դրամ նպաստ են ստանում ու ամսական 400 հազար վարկ են փակում»,- նշել է Փաշինյանը: