Կարծում էի՝ շնորհակալություն կասեն. Պուտինը՝ Վրաստանի հետ թռիչքները բացելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի հետ օդային հաղորդակցության բացումն իմ անձնական առաջարկն ու որոշումն էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես կարծում էի, որ նրանք շնորհակալություն կասեն: Ոչ։ Այս հարցի շուրջ որոշակի աղմուկ բարձրացավ։ Շատ տարօրինակ և, անկեղծ ասած, անսպասելի: Լրիվ խե՞նթ եք։ Պարզ չէ, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է ՌԴ նախագահը։