ԵՄ-ն քննարկել է Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված շահույթը Կիեւ ուղարկելու պլանը. FT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը քննարկել է Ռուսաստանի Դաշնության սառեցված 196,6 մլրդ եվրո ակտիվներից ստացված շահույթը Կիեւ ուղարկելու պլանը, գրել է Financial Times (FT) թերթը։
«Պաշտոնյաները հանդիպել են չորեքշաբթի, որպեսզի ուսումնասիրեն Ռուսաստանի՝ Euroclear [դեպոզիտարիումում] պահվող ակտիվներից ստացվող տոկոսները վերցնելու տարբերակները»,- նշվել է հրապարակման մեջ։
Միեւնույն ժամանակ, մի շարք պաշտոնյաների կարծիքով՝ նման բան կարելի է անել Ռուսաստանի այն ակտիվների դեպքում, որոնք սառեցված են Clearstream-ում։
Պարբերականի տվյալներով՝ ԵՄ երկրների մտցրած պատժամիջոցները հանգեցրել են 196,6 մլրդ եվրո ռուսական ակտիվների սառեցման Euroclear-ում, որոնցից 180 մլրդ-ն Ռուսաստանի ԿԲ ակտիվներն են։
Որոշ աղբյուրներ, սակայն, նախազգուշացրել են նման գործողությունների իրավաբանական հետեւանքները դիտարկելու անհրաժեշտության մասին։