Ռուսաստանում տուգանք կսահմանվի՝ ցերեկային ժամերին լռությունը խախտելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Ներքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևն առաջարկել է տուգանք սահմանել ցերեկային ժամերին քաղաքացիների անդորրը խախտելու համար։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։
Փաստաթղթում նշվում է, որ ցերեկային ժամերին բնակելի տարածքներում լռությունը խախտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելն արդյունավետ միջոց է։
Այս հարցը առանձնակի կարևորություն է ստացել կորոնավիրուսի համաճարակի օրերին, քանի որ քաղաքացիների մեծ մասը ստիպված է եղել աշխատանել տանից։