Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի, անընդունելի է համարում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի ու Արցախի ազատ ու անկախ կյանքի տեսլականը վերջին երեք ու կես տասնամյակների ընթացքում իրականություն է դարձել աշխարհասփյուռ մեր ժողովրդի հերոսական պայքարի, զոհողությունների ու հանձնառությունների շնորհիվ։ Հայրենյաց պաշտպան մեր նահատակ զավակների սխրանքն ու լուսավառ օրինակը ամուր են պահել մեր ժողովրդի ոգին՝ դիմակայելու ամեն նեղության, շարունակելու հայրենի հողի վրա իր պատմական ներկայությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները մեր հայրենիքը կանգնեցրեցին անվտանգային նոր մարտահրավերների, գոյաբանական սպառնալիքի առջև, սակայն նույնիսկ այդ բարդ իրավիճակում չնվազեց մեր ժողովրդի և ազգային հաստատությունների նախանձախնդրությունը՝ շարունակելու պաշտպանել Հայաստանի ու Արցախի արդար իրավունքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները բացահայտեցին հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի և անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։ Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքը ամենքինս է, և հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին և օրենսդրությանը համահունչ և ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ։

Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։ Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը։

Խաղաղություն մեր հայրենիքին, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»։

Գերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններԱվելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրըԳործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղումԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՀայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչԻրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnրԲացատրել են Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման վերաբերյալՆոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասինԼարսը բաց էՄիլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալԶելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար«Արնոլդ Ռուտտո. Հայաստանը որպես Կովկասում եվրոպական օազիս»ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՈւկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. ՄակրոնՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿԳյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՔաղաքագետ. «Հետաձգելով Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը Ալիևը խոչընդոտում է Թուրքիային բացել իր սահմանը և ստեղծում է բաց թողնված հնարավորությունների վտանգ»յան հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 15)Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուցՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԻնչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներԲուլղարիան այլևս չի մատակարարի զենք Ուկրաինային՝ իր սեփական պաշարներից․ Ռումեն ՌադևՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեկ տարվա ընթացքում շուրջ 1,000 հանցագործության դեպք են բացահայտելԳերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել ՈւկրաինայինԹրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Ամենադիտված