Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն՝ բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակին (AFAD) հղումով։
Նախարարության Twitter-ում արված հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.06-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին) Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա