Վրաստանի նախագահը բոյկոտ է հայտարարել Georgian Airways ավիաընկերությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի օգտվի Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, որը Ռուսաստանը ներառել է իր ուղղությունների ցուցակում եւ արդեն սկսել է թռիչքները, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
«Ես կոչ եմ անում ձեզ միանալ բոյկոտին»,- ասել է նա։
Զուրաբիշվիլու խոսքով՝ Georgian Airways-ը ընկերություն է, որն «օգտվում է իրավիճակից, որպեսզի հարստանա»։
«Այդպես եղել է բոլոր կառավարությունների օրոք, շարունակվել է եւ քովիդի ժամանակ, եւ հիմա էլ նրանք օգտվում են նոր իրողությունից, որն անընդունելի է մեր բնակչության շատ մեծ մասի համար»,- ասել է Վրաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ ինքը բոյկոտելու է ավիաընկերությանը, «որը փողի համար պատրաստ է ամեն ինչի, եւ բոլորը տեսել ու լսել են նրա ղեկավարության հրճվալից հայտարարությունները»։