Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հայրենիքին մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի արժանացավ ռուսաստանաբնակ  բարերար տիար Աշոտ Առուստամյանը:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մեծարյալի կյանքին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն  ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ:

Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` մեր ժողովրդին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր արդյունավոր ծառայությունների համար, որոնց մասին տեղյակ ենք Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանի միջոցով:

Գոհունակություն է Մեզ համար, որ Դուք հետևողականորեն սատարում եք Տիրախնամ թեմի գործունեությանը, որպեսզի առավել կազմակերպված լինի Ռուսաստանի հարավային շրջաններում բնակյալ հայորդյաց համայնքային կյանքը, զորավոր` նրանց ազգանվեր և եկեղեցասեր ոգին: Այս հանձնառությամբ Դուք կարևոր մասնակցություն եք բերել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս և Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների կառուցման գործին` հոգևոր մեծ խանդավառություն պարգևելով Քրիստոսասեր մեր ժողովրդի զավակներին:

Ուրախ ենք, որ նաև բարեսիրական տարբեր ծրագրեր եք իրականացրել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես և Մայր Հայրենիքում, գովարժան նախաձեռնություններով նպաստել Արցախի առջև ծառացած անվտանգային և տնտեսական խնդիրների լուծմանը: Արդարև, տարիների Ձեր նվիրյալ գործունեությունը Տիրոջ օրհնության ներքո արգասավորված է բարի արդյունքներով՝ արժանացնելով Ձեզ բազմաթիվ հայորդյաց երախտագետ մաղթանքներին:

Բարձր գնահատելով Ձեր գովարժան ծառայությունները ազգային և եկեղեցական մեր կյանքում և սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:       

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ Իր հայրական օրհնության ներքո պարգևի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին քաջառողջ արևշատություն, գործոց մշտանորոգ հաջողություններ և ամենայն բարիք:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի Մէնջ. ամէն»:

Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը:

 Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց տիար Աշոտ Առուստամյանը`ընդգծելով, որ պատրաստակամ է շարունակելու իր օգտաշատ ծառայությունը հայ ժողովրդին և Եկեղեցուն:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ նմանօրինակ եկեղեցասեր ու հայրենանվեր անձանց հավատքի ոգին ու նվիրումը դառնում են ակունք բազում նշանակալի ձեռնարկների և աստվածահաճո իրագործումների։ Հայոց Հայրապետը  տիար Առուստամյանին մաղթեց Աստծո առաջնորդությունն ու օգնականությունը՝ շարունակելու իր եկեղեցանվեր ու ազգաշեն գործունեությունն ի պայծառություն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի, Հայաստան և Արցախ աշխարհի:

Ավելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրըԳործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղումԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՀայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչԻրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnրԲացատրել են Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման վերաբերյալՆոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասինԼարսը բաց էՄիլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալԶելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար«Արնոլդ Ռուտտո. Հայաստանը որպես Կովկասում եվրոպական օազիս»ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՈւկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. ՄակրոնՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿԳյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՔաղաքագետ. «Հետաձգելով Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը Ալիևը խոչընդոտում է Թուրքիային բացել իր սահմանը և ստեղծում է բաց թողնված հնարավորությունների վտանգ»յան հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 15)Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուցՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԻնչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներԲուլղարիան այլևս չի մատակարարի զենք Ուկրաինային՝ իր սեփական պաշարներից․ Ռումեն ՌադևՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեկ տարվա ընթացքում շուրջ 1,000 հանցագործության դեպք են բացահայտելԳերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել ՈւկրաինայինԹրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն ՉինաստանումԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել վերջին 25 տարվա ընթացքում ավիահաղորդակցության ամենախոշոր դադարեցումից հետո
Ամենադիտված