Սաուդյան Արաբիայի ակումբը Մեսսիին տարեկան 500 մլն եվրո է առաջարկում
ՍՊՈՐՏMediapro-ի ղեկավար Ժաումե Ռոուրեսը, որին պատկանում են Լա լիգայի խաղերի հեռարձակման իրավունքները, Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է, որ Սաուդյան արաբիան ներկայացնող ակումբը զգալիորեն մեծացրել է իր առաջարկը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում արգենտինացուն երկու մրցաշրջանի համար մրցաշրջանի համար պատրաստ են վճարել 400 միլիոն եվրո։ Ռոուրեսը պնդում է, որ այժմ աշխարհի չեմպիոնին առաջարկվում է 100 միլիոնով ավելի գումար՝ ընդ որում այդ գումարը վճարելով 1 տարվա դիմաց։
Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնան», որը ցանկանում է վերադարձնել Մեսսին, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ֆուտբոլիստին տարեկան մոտ 14 միլիոն եվրո է առաջարկում: