Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 18 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թանգարանների միջազգային օր, Հաիթի՝ Դրոշի օր, Դանիա՝ Դյուբբելի ճակատամարտի օր, Ղրիմ՝ Դեպորտացիայի զոհերի օր, Թուրքմենստան՝ Վերածննդի և Մեխտիմկուլի Ֆրագիի պոեզիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897-ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։

1910-ծնվել է արձակագիր, թարգմանչուհի Նորա Ադամյանը։

1918-Երևանի քաղաքային խորհուրդը ընդլայնված նիստում ընդունել է Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանի առաջարկությունը. քաղաքն առանց դիմադրության թուրքերին հանձնել, բայց Երևանի ազգային խորհրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ կտրուկ դեմ է հանդես եկել և բեկանել այդ որոշումը:

1981-վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոլդովայի հետ։

2005- Հայաստանի և Վրաստանի սահմանային Բագրատաշեն ավանում բացվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կառուցված ու կահավորված անցագրային կետի նոր շենքը:

2006- Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները, վաղ առավոտից ծով է դուրս եկել ժամանակակից սարքավորումներով զինված «Նավիգատոր» նավը

2012-Հայ Ազգային Կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

2014-ոստիկանությունը բերման է ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցների՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։

2015-կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն Լոռիում և Տավուշում տապալվել է։

2017- Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը։

2018- Արմավիրի մարզի «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներից թվով 87 անձ թունավորվել է և հոսպիտալացվել, հարուցվել է քրեական գործ:

2019- Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց: Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

2020- Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական խոշոր բեռը:

2022-Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1048-ծնվել է պարսիկ և տաջիկ բանաստեղծ, մաթեմատիկ , փիլիսոփա Օմար Խայամը։

1268-եգիպտական մամլուքները գրավել են Անտիոքը։

1291-եգիպտացի մամլուքները գրավել են Սուրբ հողում գտնվող խաչակիրների վերջին ամրոց Ակրան։

1565-Օտոմոնյան կայսրության կողմից սկսվել է Մալթայական օրդենին պատկանող Մալթա կղզու պաշարումը։

1652-բրիտանական Ռոդ-Այլենդ գաղութում ընդունվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին անգամ ստրկությունը արգելող օրենք։

1704-Սանկտ Պետերբուրգի մոտ հիմնադրվել է Կրոնշլոտը՝ Կրոնշտդատ ֆորտը։

1804-Նապոլեոնը հայտարարվել է Ֆրանսիայի կայսր։

1830-ԱՄՆ-ում սկսել են արտադրել առաջին խոտհնձիչները։

1888-ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել են գրամոֆոնային սկսվառակները։

1900-Տոնգան ստացել է բրիտանական պրոտեկտորատ։

1915-առաջին անգամ փորձարկվել է «Ամենագնաց» տանկը։

1923-ֆրանսիացի գյուտարար Անտուան Բարնայը ստացել է համարի հավաքման սկավառակով հեռախոսի արտոնագիր։

1935-կործանվել է խորհրդային ամենամեծ «Մաքսիմ Գորկի» ինքնաթիռը, զոհվել են 49 մարդ։

1941-իտալացի գերցոգ Սպոլետոն հայտարարվել է ֆաշիստական Խորվաթիայի թագավոր։

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ոչնչացրել է Կերչի թերակղզում գտնվող խորհրդային բանակի մնացորդները։

1944-սկսվել է Ղրիմի թաթարների դեպորտացիան Ղրիմից։

1949-Նյու-Յորքում բացվել է առաջին ուղղաթիռային հրապարակը։

1960-երեք հոգևորական հայտարարել են, որ Իռլանդիայի Լոխ Նեսի լճում տեսել են հրեշի։

1974-Հնդկաստանը դարձել է ատոմային զենք ունեցող 6-րդ պետությունը։

1980-Եվրոպական տնտեսական միությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ։

1996-Թայվանում բուրգ են կառուցել խաղալիք խորանարդիկներից՝ 25,05 մետր բարձրությամբ։

2005-Ռուսաստանում հոսքագծից դուրս է եկել առաջին ԼԱԴԱ «Կալինան»։

Կ․ Խաչիկյան

Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին
Ամենադիտված