«Նոա»-«Փյունիկ» խաղի ժամանակ մարզիչների վեճից հետո ՀՖՖ-ն կարգապահական վարույթներ է հարուցել
ՍՊՈՐՏFastex Հայաստանի Գավաթի՝ մայիսի 13-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ մայիսի 15-ին կայացած «Նոա»-«Փյունիկ» խաղերի ընթացքում տեղի ունեցած կարգապահական խախտումների վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ։
Նշված վարույթների շրջանակներում կարգապահական խախտումների վերաբերյալ ծանուցումներ են ներկայացվել համապատասխան ակումբներին՝ տրամադրելով դիրքորոշում ներկայացնելու ժամանակ։
«Կոմիտեի` վարույթների արդյունքներն ամփոփելուց հետո որոշումները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում»,-ասված է ՀՖՖ հաղորդագրությունում։
Տեսանյութն՝ այստեղ: