Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ «ուղեբեռով» է Փաշինյանը գնում Ալիևի հետ հանդիպելու․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիվ ակտիվացումը, այդ թվում՝ հրետանու և ականանետերի կիրառումը ուղիղ կապ ունի առաջիկա կիրակի Բրյուսելում նախատեսվող Ալիև-Փաշինյան հանդիպման հետ, ոչ մի նորմալ մեկնաբան չի կասկածում: Անգամ Նիկոլ Փաշինյանն է կապ տեսնում: Ճիշտ է, այստեղ հարցն այն է, թե ով ինչ հետևություններ է անում: Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ կառավարության մայիսի 11-ի նիստում, անդրադառնալով նույն օրվա առավոտյան արձանագրված ադրբեջանական հարձակմանը, այն բնորոշեց «սադրիչ գործողություններ»:

Բայց ՔՊ-ի ղեկավարը համոզված է, որ թշնամու (հասկանալի է, ինքը չի ասում՝ թշնամի) «սադրիչ գործողությունները» նպատակ ունեն «...զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ...խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին՝ Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»: Այսինքն, Փաշինյանն ինքն իրեն կամ, չգիտես, թե էլ ում, ուզում է համոզած լինել, որ Ալիևը, շարունակելով ագրեսիվ գործողությունները, նպատակ ունի խափանել Արևմուտքի, հիմնականում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո ծավալվող բանակցությունները, դեռ մի բան էլ՝ զրոյացնել նախքան առաջիկա հանդիպումները եղած «բանակցությունների» արդյունքները: Հարց է ծագում. Ալիև Հեյդարօղլու ինչի՞ն է դա պետք: Ինչո՞ւ պետք է Ալիևը ցանկանա խափանել մի բանակցային ընթացք, որի դեպքում ունի բոլոր առավելությունները և, որպես էքստրա-բունոս, Նիկոլ Փաշինյանի ու նրա ներկայացուցիչների նման ամեն ինչ զիջելու պատրաստ «բանակցողներ»: Նիկոլ Փաշինյանը հազիվ թե սխալվում է այստեղ:

Ավելի հավանական է՝ նա պարզապես միտումնավոր մոլորության մեջ է գցում իրեն ունկնդրողներին: Մինչդեռ Ալիևի կողմից ագրեսիայի հերթական դրսևորումը ոչ թե նախատեսված հանդիպումները խափանելու կամ նախորդ հանդիպումների արդյունքները զրոյացնելու նպատակ է հետապնդում, այլ շատ հնարավոր է, որ նա ցանկանում է նման կերպ լրացուցիչ ճնշում գործադրել, վախեցնել առանց այդ էլ վախեցածի կեցվածքով հանդես եկող Փաշինյանին և նրանից ստանալ շատ ավելի մեծ զիջումներ: Ի լրումն, կոնկրետ Սոթքի դեպքում, ինչը ևս դժվար չէ կռահել, Ալիևը հետապնդում է նաև մեր տարածաշրջանում ոսկու խոշոր հանքավայրի ամբողջ տարածքը զավթելու և այն իր բարեկամ բրիտանացիների շահագործմանը հանձնելու նպատակ: Զուգահեռաբար, դա հարված է նաև Հայաստանի տնտեսությանը, որը զրկվում է ոսկու խոշոր հանքավայրից և ստանում նաև մոտ 800 գործազուրկ՝ պրոբլեմային տարածքում: Փաշինյանի հայտարարությունից այլ հարցեր էլ են ծագում:

Մասնավորապես, նա Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցային մարաթոնի ի՞նչն է առաջընթաց համարում, որն էլ Ալիևն իբր փորձում է զրոյացնել: Ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջընթացն այն է, որ ինքը (Հայաստանը) ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա առաջընթա՞ց է: Եթե նկատի ունենանք, որ բանակցությունների կոնտեքստում դա նշանակում է, որ Հայաստանը ուրանում է Արցախը և գործնականում համաձայնում է կոտորածի մատնել Արցախի հայությանը, ապա ո՞վ պետք է լինի այդ մեկը՝ դա առաջընթաց բնորոշելու համար: Փաշինյանը կառավարության վերջին նիստում նաև հայտարարեց, թե Բրյուսելում չի սպասվում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրում, թե՝ դեռ շատ հեռու են նման ստորագրումից, բայց նաև ասաց՝ խնդիր ունեն արագացնել այդ գործընթացը: Սա ընդհանրապես հարցերի տարափի տեղիք է տալիս:

Սկսած նրանից, թե ո՞վ է արագացման խնդիր դրել, վերջացրած նրանով, թե այդ ե՞րբ է Փաշինյանը հրապարակավ ասել մի բան, որը սուտ կամ հակառակը չի դուրս եկել: Իսկ միգուցե Բրյուսելում չի սպասվում, բայց, ասենք, Քիշնևո՞ւմ է սպասվում: Մանավանդ, հունիսի 1-ին էլ Փաշինյանի ծննդյան օրն է: Ի դեպ, Փաշինյանի ասածների մասին: Օրինակ՝ Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը 2016 թ. դեկտեմբերի 29-ին ֆեյսբուքում գրառում է արել. «Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք է, որ 2014-16 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածքի կորստի: Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել: Սերժ Սարգսյանը, որ 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նկատառումով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»:

Հիմա նույն գրառումը «տեղայնացնենք», համապատասխանեցնենք առկա իրողություններին. «Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք են, որ 2020-23 թվականներին բերեցին հազարավոր ու հազարավոր զոհերի և ահռելի՝ հազարավոր քառակուսի կիլոմետրերի հասնող տարածքային կորստի: Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը ահռելի տարածքային կորուստները արդարացնում է «կյանքեր փրկելով», ասում է, որ դրանք ադրբեջանական տարածքներ էին, շարունակաբար ու բացարձակապես ոչինչ չի անում՝ նոր զոհերը կանխելու համար»: «Հին» Փաշինյանն ինքն իր ձեռքով, ինչպես ինքն է սիրում ասել, «գնդակահարության պատի» տակ է կանգնեցնում այսօրվա Փաշինյանին: Նրանցից ո՞ր մեկն է իսկականը: Առավել հավանական է, որ երկուսն էլ կեղծ են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»
Ամենադիտված