Արմավիրում փողոցում թույն խմած տղամարդը հիվանդանոցում մահացել է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾNEWS.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում հունիսի 15-ին թույն խմած Արմավիրի 70-ամյա բնակիչը հունիսի 16-ի գիշերը հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
70-ամյա Հ. Ս.-ն հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, Վերակենդանացման բաժնում գիտակցոթյան չգալով՝ մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 15-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել: Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ն (մոտ 70 տարեկան):