Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան, Տաջիկստան, Ադրբեջան, Ղազախստան, Բելոռուս, Մոլդովա, Հայստան, Սերբիա, Թուրքմենիա, Վրաստան, Իսրայել  և Չեռնոգորիա՝ Հաղթանակի օր, Ուկրաինա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օր, Եվրոմիություն՝ Եվրոպայի օր, ԱՄՆ՝ Հնդկացիների օր, Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1267-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կոնստանտին Բ Բարձրաբերդցին։

1939-ծնվել էփիլիսոփա Արամայիս Հովսեփյանը։

1943-վախճանվել է հնէաբան Ռուբեն Օրբելին։

1954-ծնվել է բռնցքամարտի մարզիչ, ոստիկանության գնդապետ, նկարիչ Վազգեն Բադալյանը։

1992-հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը։

-ադրբեջանական ուղղաթիռները ռմբակոծել են Շոշ գյուղը։

-Կուրբանովի գրոհային ինքնաթիռը գրոհել է Ստեփանակերտից օդ բարձրացած հայկական ՅԱԿ-40 ինքնաթիռի վրա, սակայն վերջինիս օդաչուին հաջողվել է առանց զոհերի վայրէջք կատարել։

1994-Ռուսաստանի նախագահի Ղարաբաղի հարցով պատվիրակ Վլադիմիր Կազեմիրովը ներկայացրել է «Անժամկետ կրակի դադարեցման համաձայնագիր», որը նույն օրը Բաքվում ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը։

2008-Հայ-թուրքական գործարար ընկերակցությունը հայտնել է, որ մերժվել է իրենց դիմումը Ստամբուլում ընկերակցության գրասենյակը բացելու խնդրանքով: 

2016-Երևանում առաջին անգամ անց է կացվել «Անմահ գունդ» ակցիան՝ քաղաքացիները երթը  Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց ազգականների լուսանկարներով:

2017-Սամվել Բաբայանը կալանավորվել է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա։

2021-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում ստորագրել են քաղաքական համագործակցության հայտարարություն: Ազատության հրապարակում կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

53 մ․թ․ա․-Կրասոսի բանակը ջախջախել է պարթևներին Կարրախի ճակատամարտում, ինքը զորահրամանատարը զոհվել է։

1712-ստեղծվել է Տուլայի զինագործարանը։

1805-վախճանվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Իոհանն Ֆրիդրիխ Շիլլերը։

1832-սեմինոլների հնդկացիական ցեղերի 15 առաջնորդներ պայմանագիր են ստորագրել ԱՄՆ-ի կառավարության հետ առ այն , որ նրանք վաճառում են իրենց Ֆլորիդայում գտնվող հողերը և տեղափոխվում  են Միսսիսիպի գետից այն կողմ։

1837-ծնվել է գերմանացի արդյունաբերող Adam Opel GmbH ընկերության, որը ներկայումս հայտնի  մեքենաշինական ընկերություն է, հիմնադիր Ադամ Օպելը։

1850-վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը։

1913-Ֆրանսիայում էկրան է բարձրացել հանարահայտ «ֆանտոմաս» ֆիլմի առաջին սերիան։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սկսվել է Արտուայի երկրորդ ճակատամարտը, որը ավարտվել է միայն հունիսի 18-ին։

1924-ծնվել է խորհրդային և ռուսական բարդ, բանաստեղծ, երգերի հեղինակ և  սցենարիստ Բուլատ Օկուջավան։

1936-Իտալիայի ղեկավար Մուսոլինին հայտարարել է Եթովպիայի միացումը Իտալիային։

1941-Ճապոնիայի ճնշման տակ Վիշիի ռեժիմը ստորագրել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Թաիլանդին են անցել Լաոսը և Կամբոջայի մի մասը։

1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 4-րդ ուկրաինական բանակի կողմից ազատագրվել է Սևաստապոլը։

1955-ԳՖՀ-ն ընդունվել է ՆԱՏՕ-ի կազմ։

1958-Միխաիլ Բոտվիննիկը ռևանշ վերցնելով Վասիլիյ Սմիսլովից վերադարձրել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

1962-կայացել է Սիկորսկու ստեղծած առաջին ուղղաթիռ-ամբարձիչի թռիչքը ԱՄՆ-ում։

1966-վախճանվել է ռումին կոմպոզիտոր, խմբավար, ուսուցիչ Ալֆրեդ Մենդելսոնը։

1967-ծնվել է ռուս դերասան, կինոռեժիսյոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար Ֆյոդր Բոնդարչուկը։

1987-լեհական ԻԼ-62 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վարշավայի արվարձաններում, զոհվել են 183 մարդ ։

2002-Ռուսաստանի Կասպիյսկ քացաքում հաղթանակի օրվա շքերթի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն։

2004- Գրոզնու «Դինամո» մարզադաշտում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է Չեչնիայի նախագահ (2003—2004) Ահմադ Կադիրովը։

2014-ուկրաինական Մարեապուլում սրվել է իրադրությունը, տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով զոհվել են 8 ուկրաինացի ուժայիններ, 25 Դոնեցկի հանրապետության կողմնակիցներ և 5 քաղաքացիական անձիք։

2020- վախճանվել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռիչարդ Պենիմանը, որը հայտնի է Լիթլ Ռիչարդ անունով։

2022 —ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայում դեմոկրատիայի պաշտպանությանը ուղղված լենդ–լիզի օրենքը:

Կ․Խաչիկյան

Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին
Ամենադիտված