Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Միասի՛ն կասեցնենք պետականության անկումը»․ Զոհված զինծառայողների ծնողների կոչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը  հայտարարել է ակտիվ պայքարի փուլ մտնելու մասին․

«Հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ քույրեր և եղբայրներ, 2020 թվականի Արցախյան 44 -օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական և իրավական փակուղին, անպատժելիության և երկակի ստանդարտների մթնոլորտը շարունակում են իրենց ձախավեր ընթացքը։

Այս իրավիճակում մենք հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին նվիրած ծնողներս, բախվելով իրավական պատնեշների, քաղաքական անելանելիության, բարոյական վարքականոնների փլուզմանը և պայքարելով այդ ամենի դեմ իրավական մեթոդներով, հանգել ենք այն գիտակցման, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով։

Ուստի մենք՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որոշում ենք ընդունել սկսել ակտիվ պայքար՝ դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ (շարժիչ ուժ) և հետապնդելով բացառապես ոչ անձնական նպատակ՝ համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին, ում համար թանկ է պետականությունը և հայրենի հողը, որը բառիս բուն և փոխաբերական իմաստով ներծծված է մեր որդիների արյամբ։

Այս խորհրդանշական և նախկինում հաղթական օրը մենք հայտարարում ենք, որ սկսում ենք նախաձեռնողական պայքար հանուն մեկ նպատակի՝ կասեցնել պետականության գահավիժումը և Հայաստանը դարձնել զարգացած ու անվտանգ պետություն։ Համադրելով անվիճելի իրողությունները, ինչպես նաև մեր անձնական պայքարի դառը փորձը՝ մենք արձանագրում ենք, որ այդ նպատակին հասնելու արդյունավետ և իրատեսական բոլոր ծրագրերի գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է։

Ուստի մեր առաջիկա քայլերն են լինելու՝

- Հասնել կառավարության հրաժարականին,

- Ձևավորել ազգային կառավարություն,

- Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առկա ռեսուրսների ու իրական շահակիցների՝ մեր դարավոր բարեկամ հարևանների ու դաշնակիցների հետ միասին կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն՝ այդպիսով ապահովելով մեր պետության շարունակական զարգացումը և հասարակական խաղաղ գործունեությունը,

- Կասեցնել համատարած բարոյալքումն ու արժեզրկումը, իսկ հերոսաբար նահատակված զինծառայողների ծնողների հանդեպ ամրագրել հասարակական ընդգծված հարգանքի և պետական երախտագիտության ինստիտուտը. սա դիտարկում ենք որպես մեր պետության և հասարակության գաղափարական, քաղաքացիական, բարոյական ամենակարևոր արժեհամակարգի հիմնասյուն:

Այս քայլերին հասնելու համար մենք ավելի քան վճռական ենք՝ համոզված, որ ներկայումս հենց այդ վճռականության շնորհիվ է հնարավոր հասնել բեկման ու փոփոխությունների։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կատարած այն ահռելի աշխատանքը, որը արվել է 2020 թվականի աղետալի պատերազմից հետո:

Միաժամանակ փաստում ենք, որ այդ պայքարին ինչ-որ բան պակասում էր, միգուցե՝ վճռականությունը: Այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին միանալ մեր սկսած պայքարին։ Միասի՛ն կասեցնենք պետականության անկումն ու ապահովենք Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու հաջորդական զարգացումը»։

Ռոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել էԳերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններԱվելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրըԳործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղումԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՀայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչԻրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnրԲացատրել են Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման վերաբերյալՆոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասինԼարսը բաց էՄիլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալԶելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար«Արնոլդ Ռուտտո. Հայաստանը որպես Կովկասում եվրոպական օազիս»ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՈւկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. ՄակրոնՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿԳյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՔաղաքագետ. «Հետաձգելով Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը Ալիևը խոչընդոտում է Թուրքիային բացել իր սահմանը և ստեղծում է բաց թողնված հնարավորությունների վտանգ»յան հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 15)Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուցՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԻնչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներԲուլղարիան այլևս չի մատակարարի զենք Ուկրաինային՝ իր սեփական պաշարներից․ Ռումեն ՌադևՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեկ տարվա ընթացքում շուրջ 1,000 հանցագործության դեպք են բացահայտելԳերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել Ուկրաինային
Ամենադիտված