Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավորության պատուհան նոր հակամարտության համար. ինչպես է զարգանում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

inosmi.ru-ն գրում է, որ Երևանի կողմից եվրոպացի դիտորդների հրավիրումը հայ-ադրբեջանական սահման կայունացրել է իրավիճակը տարածաշրջանում, գրում է Evropeyska Pravda-ն։ Սակայն այդ քայլը «հնարավորությունների պատուհան» է բացել Ադրբեջանի համար Հայաստանից զգալի զիջումների հասնելու գործում։

Ի՞նչ է այժմ կատարվում Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Որո՞նք են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության գործողության ներկայիս ռազմավարությունները: Իսկ ինչպե՞ս կարող է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքն ազդել այս հակամարտության վրա։

Փորձենք դա պարզել:

Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղի համար երկրորդ պատերազմի ռազմական գործողությունները պաշտոնապես դադարեցվել են 2020 թվականի նոյեմբերին, հակամարտությունը չի դադարել, այլ միայն թևակոխել է ցածր ինտենսիվության փուլ։ Կանոնավոր բախումները, այդ թվում հրետանու կիրառմամբ, տեղի են ունեցել բոլոր հետագա տարիներին։ Չնայած դրան, խաղաղության բանակցությունները չեն դադարել։ Դրանք անցկացվել են միարժամանակ երկու զուգահեռ ուղիների վրա, որոնցից մեկը մոդերացվել է Մոսկվայում, իսկ մյուսը Բրյուսելում և Վաշինգտոնում։ Միևնույն ժամանակ, բանակցային ուղիներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, որոնք էլ ազդել են դրա իրականացման հնարավորությունների վրա։

«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ անհրաժեշտ է ընտրել հաշտության պայմանագրի կոնկրետ, այսպես կոչված «Վաշինգտոնի» տարբերակը, որը նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, ապա, խնդրեմ»,-  ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսական առաջարկը նախատեսում էր Ղարաբաղի հարցը ներառել առանձին համաձայնագրում և կենտրոնանալ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման խնդրի վրա։ Նման սցենարը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ նախատեսում է ռուս «խաղաղապահների» ներկայության սառեցում Ղարաբաղում։ Բայց առավել ևս դա ձեռնտու է Հայաստանին, քանի որ չի նախատեսում Ղարաբաղի վերջնական ճանաչում որպես Ադրբեջանի անբաժան մաս։ Սակայն այդ մոտեցումը կտրականապես հարիր չէ Ադրբեջանին, և, համապատասխանաբար, հաջողության շանսեր չունի։ Հավանաբար նման առաջարկներն անհրաժեշտ էին Ռուսաստանին, առաջին հերթին, Հայաստանը իր ազդեցության գոտում պահելու համար։

Փոխարենը, Արևմուտքի մոտեցումը էական զիջումներ է նախատեսում, սակայն երկկողմանի։ Արևմուտքը մի կողմից կասկածի տակ չի դնում Ղարաբաղի սեփականությունը, բայց միաժամանակ բարձրացնում է այնտեղ ապրող հայ համայնքի իրավունքների երաշխավորման հարցը։

Միևնույն ժամանակ, երկուստեք զիջումների անհրաժեշտության պատճառով էլ այդ ծրագիրը կյանքի կոչելու որոշակի հնարավորություններ ուներ, և դա անկեղծորեն զայրացրել է Կրեմլին: Այնուամենայնիվ անցյալ տարվա աշնանից խաղաղության բանակցությունների թեման աստիճանաբար դուրս է գալիս օրակարգից։

Դրանք փոխարինվում են նոր սրացումներով։ Այդ թվում անգամ անմիջապես հայ-ադրբեջանական սահմանին, ինչը Երևանին հիմք էր տվել օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին։ Հետո իրավիճակը սրվել է Ղարաբաղի շուրջ։ Անցած տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի ակտիվիստները փակել են Լաչինի միջանցքը, որը Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ և  ռուս «խաղաղապահների» պատասխանատվության գոտին է։ Իսկ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երկրի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լաչինի ճանապարհը։ Այսպիսով, Բաքուն հույսը դրել է խնդրի ուժային լուծման վրա, և մինչ այժմ բավականին հաջող է գործում։ Այդ հաջողությունը մեծապես ձեռք է բերվում նրանով, որ, չնայած Հայաստանի և Ռուսաստանի ֆորմալ դաշնակցային կարգավիճակին, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը շատ ավելի հաճախ են համընկնում, թեև ոչ միշտ։

Որո՞նք են հակամարտող կողմերի շահերը։ Սկսենք ՌԴ-ից: 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունը չնվազեցրեց Երևանի կախվածությունը Ռուսաստանից, և հատկապես մեծացեց բուն Ղարաբաղի կախվածությունը Ռուսաստանից ու  ռուս «խաղաղապահներից»։

Եթե ​​նախկինում ինքնահռչակ երկրի իշխանությունները, թեև մշտական ​​թյուրիմացություններ ունեին պաշտոնական Երևանի հետ, սակայն կենտրոնանում էին կոնկրետ Հայաստանի վրա, ապա այժմ բոլոր հիմքերը կան ասելու, որ Ստեփանակերտը վերջնականապես դարձել է Ռուսաստանի ազդեցության գործիք։

Ստեղծված իրավիճակի պահպանումը Ռուսաստանի համար ամենացանկալի սցենարն է, քանի որ ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում հնարավորություն է տալիս ազդել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։

Եվ եթե դա անհնարին դառնա, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում կտրուկ նվազել է, ապա Կրեմլի համար նվազագույն ծրագիրը կլինի Հայաստանի նկատմամբ վերահսկողության պահպանումը։ Ավելին, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՄ-ի պատրաստակամությունը հիմնովին է փոխում իրավիճակը տարածաշրջանում։ Վրաստանի եվրոպական հեռանկարը հույս է տալիս նաև Հայաստանին, և դա շատ լուրջ սպառնալիք է Մոսկվայի ծրագրերի համար։

Իսկ ահա Ադրբեջանի համար իսկական «հնարավորությունների պատուհան» է բացվել։ Ուկրաինայի դեմ հակամարտության արդյունքում Ռուսաստանի թուլացումը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումների հասնելու հույս է տալիս։ Եվ, համապատասխանաբար, խաղաղության բանակցություններն այժմ ակնհայտորեն առաջնահերթություն չեն Բաքվի համար:

 Այժմ Ադրբեջանը գնում է դեպի իր ղարաբաղյան ռազմավարության առաջին միջանկյալ նպատակին։ Խոսքը Լաչինի ճանապարհին անցակետի տեղադրման մասին է, որը թույլ կտա վերահսկել տարանցումը, և որպես հեըտևանք  բերել Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերջնական ապառազմականացում և հետագայում ռուս խաղաղապահների դուրսբերում։

Հատկանշական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը կարող են համընկնել։ Մասնավորապես, Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը Ղարաբաղում հումանիտար աղետի չի հանգեցրել, ինչպես նախկինում հայտարարվել էր Հայաստանում։ Ամբողջ անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը տարածաշրջան են հասցնում ռուս խաղաղապահները, որը միայն բարձրացնում է ապրանքների վերջնական գները, քանի որ ներառում է նաև ռուսների ծառայությունների վճարումը։ Նման կիսաշրջափակումը բխում է Բաքվի շահերից՝ դա դրդում է էթնիկ հայերին լքել Ղարաբաղը։ Բայց միևնույն ժամանակ դա ուժեղացնում է ղարաբաղցի հայերի կախվածությունը Ռուսաստանից։

Շահերի համընկնման մեկ այլ օրինակ է Զանգեզուրի միջանցքը։ Անցյալ տարվա աշնանը ադրբեջանական բանակն առաջին անգամ սկսեց գնդակոծել ուղիղ Հայաստանի տարածքը։ Ու թեև նման ագրեսիան պետք է ընկներ ՀԱՊԿ-ի մանդատի տակ, սակայն Երևանին օգնություն չտրվեց, ինչը հանգեցրեց պաշտոնական դաշնակիցների միջև հարաբերությունների կտրուկ սառեցմանը։

Բանը հասավ նրան, որ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում, և նաև այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։

Բաքուն չի թաքցնում իր նպատակը, որն է ստանալ Երեւանի համաձայնությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման համար, արտատարածքային կարգավիճակ ունեցող ճանապարհ, որն անցնելու է Հայաստանի տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը կապելով Ադրբեջանի հիմնական մասի հետ։

Զանգեզուրի միջանցքի նախագիծը նախատեսում է, որ ռուսական սահմանապահներն են զբաղվելու դրանով տարանցման անվտանգության հարցերով։ Եվ համապատասխանաբար, Ռուսաստանի համար դա հնարավորություն է տալիս ձեռք բերել Երեւանի վրա ազդեցության լրացուցիչ գործիք, որը կմնա նույնիսկ եթե «խաղաղապահները» դուրս բերվեն Ղարաբաղից։

Սակայն Բաքվի և Մոսկվայի շահերը հաճախ նաև տարբերվում են։ օրինակ դա դրսևորվեց, երբ Ռուսաստանը փորձեց «առաջ մղել» Հայաստանի վարչապետ Փաշինյանի հակառակորդին։ Ինչպես ցույց տվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, նախկին իշխանության վրա կատարված խաղադրույքն իրեն չարդարացրեց։

Ամենադժվար վիճակը Հայաստանում է: Սակայն դա անհույս անվանել չի կարելի։ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա երկարաժամկետ խաղադրույք կատարելու փլուզումն արդեն ակնհայտ է դարձել։ Այստեղից էլ ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ տարվա դեմարշը և այդ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ակնկալիքը։ Ռուսաստանի  ցուցադրական անգործության ֆոնին վակուումն աստիճանաբար լցվում է Արևմուտքից։ Այն բանից հետո, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվեց դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, Երևանին հաջողվեց հասնել ԵՄ դիտորդական առաքելության ստեղծմանը, որի մասին որոշումն ընդունվել էր արդեն այս տարվա հունվարին։ Միջազգային դիտորդների ներգրավումը կայունացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին (բայց ոչ Ղարաբաղում) և հնարավորություն տվեց օրակարգից հանել Զանգեզուրի միջանցքի հարցը։

Բայց գլխավորն այն է, որ Հայաստանում առաջին անգամ զգացին, որ Ռուսաստանը  չէ, որ կարող է դառնալ իրենց անվտանգության երաշխավորը։ Հատկանշական է այն, որ եվրոպական առաքելություն ուղարկելու որոշման ընդունումից անմիջապես հետո ՀԱՊԿ-ը հանկարծ մտափոխվեց և արդեն պատրաստ էր ուղարկել իր դիտորդներին։

«Ռուսաստանը մերժեց մեզ նկատի ունենալով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէ, և դիտորդները չգիտեն, թե որտեղ աշխատեն։ Բայց, ինչպես պարզվեց, դա եվրոպացիների համար խնդիր չէ: Նրանք բացել են ԽՍՀՄ ժամանակների քարտեզներ և սկսել դիտարկումը։ Եվ հենց որ եվրոպացիները եկան, ռուսները հանկարծ որոշեցին գալ։ Ես ուզում եմ նրանց հարցնել. տղերք, որտեղի՞ց իմացաք, թե հիմա որտեղ է սահմանը», - մի հայ պաշտոնյա էմոցիոնալ կերպով մեկնաբանել է իրավիճակը։

Հայաստանը նաև ռուսական զենքին է փոխարինող գտել: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվել է Երևանի կողմից վճարված զենք մատակարարել, Հայաստանը գտել է այլ վաճառողների, մասնավորապես, պայմանագիր կնքելով Հնդկաստանի հետ հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ։

Բացի այդ, հարաբերությունները սրել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի ցանկությամբ։ Ու թեև այդ քայլը կապ չունի Ռուսաստանի հետ (Երևանը ցանկանում է գտնել Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ), Կրեմլն այդ քայլն ընկալել է որպես ամենաանբարյացակամը։

Առայժմ Ռուսաստանի դիրքը Հայաստանում դեռևս բավական հզոր է, և դժվար է այն սասանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ Սակայն ժամանակն ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չի աշխատում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված