Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան, Բելոռուս և Ռուսաստան՝ Ռադիոյի օր, Դանիա՝ Աղոթքի օր, Ղազախստան՝
Հայրենիքի պաշտպանի օր, Շոտլանդիա՝ Գարնան օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
951-ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին։
1893-ծնվել է հայ բժիշկ գիտնական Եղիշե Շեկ-Հովսեփյանը։
1928-ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։
1941-ծնվել է հայ խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր և սցենարիստ Կարեն Գևորգյանը։
1947-ծնվել է բանաստեղծ Գարուշ Հարոյանը։
1984-վախճանվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։
1994-Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան
արձանագրությունը, որը կոչ էր անում դադարեցնել կրակը մայիսի 8-9-ին։
2004-Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է
աշխարհի այն 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն կստանան 2004
թվականին ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված
երկրներից է եղել նաև Հայաստանը։ 
2007-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման
խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր, որով ներում է շնորհվել 18 հոգու:
2009-մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը, որը տևել է
մինչև մայիսի 29-ը։
2014-իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ
Բաղդասարյանին, քարտուղար` Գագիկ Մելիքյանին:
2018-«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության
հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարել է, որ վաղը հայտարարում է «ոչ
աշխատանքային օր» և աջակիցներին կոչ է արել ժամը 11-ից հավաքվել Հանրապետության
հրապարակում:
- գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան»
նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը ազատ է արձակվեց դատարանի դահլիճից:
2020- Տավուշի Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած
տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
399 մ․թ․ա․-ծնվել է հին հույն փիլիսոփա Սոկրատը։
1104-խաչակիրները պարտություն են կրել Հարրանի ճակատամարտում։
1744-կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում արգելել է մահապատիժը։
1800-վախճանվել է իտալական և ֆրանսիական կոմպոզիտոր Նիկոլլո Պաչչինին։
1825-վախճանվել է իտալական ծագման ավստրիացի կոմպոզիտոր Անտոնիո Սալյերին։
1832-Հունաստանը դարձել է անկախ թագավորություն։
1840-ծնվել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին։
1861-Թեննեսի նահանգը որոշում է ընդունել անջատվել ԱՄՆ-ից։

1875-կնքվել է ռուս-ճապոնական պայմանագիրը՝ համաձայն որի Կուրիլյան կղզիները անցել են
Ռուսաստանին Սախալին կղզու փոխարեն։
1895-Պետերբուրգում ֆիզիկոս և էլեկտրոտեխնիկ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր
հայտնագործությունը՝ ռադիոն։
1907-հիմնադրվել է թուրքական «Ֆենիլբախչե» ֆուտբոլային ակումբը։
1915-Գերմանական ՈՒ-20 սուզանավը գրոհել է անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավի վրա,
զոհվել են 1198 ուղևորներ։
1920-ստորագրվել է պայմանագիր ՌՍՖՍՀ-ի և անկախ Վրաստանի միջև։
1925-ինքնասպանություն է գործել ռուս հեղափոխական, ահաբեկիչ, էսեռների կուսակցության
ղեկավարներից մեկը հանդիսացող Բորիս Սավենկովը։
1940-Մոսկվայի պետական համալսարանը վերանվանվել է Միխաիլ Լոմոնոսովի անվան։
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյմսում ժամը 2։41-ին ստորագրվել է
Գերմանիայի կապիտուլացիայի մասին արձանագրությունը։
1946-Տոկիոյում հիմնադրվել է «Տոկիոյի հեռուստակապի ընկերությունը», որը հետագայում
վերանվանվել է «Սոնի» ընկերության։
1954-ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան մերժել են ԽՍՀՄ-ի ՆԱՏՕ մտնելու առաջարկը։
1960-Միխաիլ Տալը դարձել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն։
1966-վախճանվել է լեհ երգիծաբան, բանաստեղծ, աֆորիստ Ստանիսլավ Եժի Լեցը։
1984-Անդրեյ Սախարովը պարտադրաբար տարվել է Գորկու մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ
պահվել է 4 տարի։
1995-Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 200 000 կարբովանեց արժողությամբ
մետաղադրամ։
2003-Երկիր մոլորակի բնակիչները դիտարկել են հազվագյուտ՝ հարյուրամյակում մի քանի անգամ
հանդիպվող, տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արևի միջև։
2021-Կյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար Եգոր Լիգաչովը:

Կ․Խաչիկյան

58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը
Ամենադիտված