Բայդենը հեռակա կարգով շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավորին եւ թագուհուն՝ գահակալման կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը շնորհավորել է թագավոր Չառլզ III-ին եւ թագուհի Կամիլային գահակալման կապակցությամբ՝ նշելով «ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ամուր բարեկամությունը»։
Բայդենը, որը ներկա չի եղել Լոնդոնում կայացած արարողությանը, Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում երկու երկրների հարաբերություններն անվանել է «ուժի աղբյուր մեր երկու ժողովուրդների համար»։
Նրա փոխարեն ԱՄՆ-ն ներկայացրել է առաջին տիկին Ջիլ Բայդենը։ Նախագահը գրել է, որ հպարտ է, որ Ջիլ Բայդենը կարողացել է ներկա գտնվել այդ պատմական իրադարձությանը:
Ավելի վաղ MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտնել է, որ հուլիսին կհանդիպի նոր միապետի հետ՝ մասնավորապես քննարկելու շրջակա միջավայրի թեման։
«Մենք պատրաստվում ենք մեկնել Եվրոպա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, եւ ես ասել եմ Չառլզին, որ կանգ կառնեմ վերադարձի ճանապարհին, որպեսզի քննարկենք էկոլոգիան»,-ասել է Բայդենը։
ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 11-ին եւ 12-ին Վիլնյուսում։