Բռնցքամարտի ԱԱ․ Բաչկովն այսօր կմենամարտի թուրք Կագանի հետ
ՍՊՈՐՏՏաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ, հայտնում է Armsport.am-ը։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը առաջնության քառորդ եզրափակչի իր մենամարտը կանցկացնի՝ ուժերը չափելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի հետ, իսկ Գուրգեն Մադոյանը երեկոյան մրցահերթում իր առաջին մենամարտը կանցկացնի ընթացիկ ԱԱ-ում․ մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն է։
Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մեկնարկում միավորներով հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկին: