Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գաղափարը լավն է». Աննա Հակոբյանը հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարարի հետ (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղեկցում Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում, մայիսի 4-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չերնոխովայի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։

Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ է հանդիպում ռազմական բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական ու ռազմական կին գործչի, ինչը կարևոր է ու հաճելի, ինչին ի պատասխան Յանա Չերնոխովան ասել է, որ կանայք պետք է ցույց տան, որ ընդունակ են զբաղեցնելու բարձր և պատասխանատու պաշտոններ:

Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան ընդգծել է, որ ուրախ է այս հանդիպման կայացման համար, ընդ որում, երբ այս տարի նշվում է Չեխիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Վարչապետի տիկինն ու Չեխիայի պաշտպանության նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրել է հոկտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մանրամասները և հրավիրել Յանա Չերնոխովային մասնակցելու դրան:

Աննա Հակոբյանը նշել է. «Ամբողջ աշխարհում հաճախ խոսում են կնոջ դերի և պատերազմների դրական հանգուցալուծման վրա նրանց ազդեցության մասին` առաջնորդվելով 2000 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով, որն ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը»:

Աննա Հակոբյանի խոսքով, սակայն, իրական կյանքում նման օրինակների հնարավոր չէ հաճախ հանդիպել, բայց համոզմունք է հայտնել, որ «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովը քիչ թե շատ իրականություն կդարձնի այն:

Չեխիայի պաշտպանության նախարարը նշել է, որ գագաթնաժողով անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը շատ լավն է:

Պատերազմն ու կոնֆլիկտներն այսօր իրողություն են աշխարհում` նշել է վարչապետի տիկինը և վստահություն հայտնել, որ կանայք շատ բան կարող են փոխել այս իրողությունում: Պատերազմները չեն դադարի, որքան էլ կանայք մասնակցեն գագաթնաժողովին, բայց գործելն այսօր ավելի կարևոր ու նպաստավոր է, քան անգործությունը` նշել է Աննա Հակոբյանը:

Ըստ վարչապետի տիկնոջ՝ գագաթնաժողովի նպատակը կանանց մեկ վայրում համախմբելն ու միմյանց հետ շփվելու հարթակ ստեղծելն է:

Աննա Հակոբյանը հավելել է նաև, որ գագաթնաժողովը ապաքաղաքականացված է, և աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանելու ցանկություն հայտնած կին քաղաքական գործիչները միջոցառմանը ներկա են լինելու առաջին հերթին որպես կին:

Զրույցից հետո Յանա Չերնոխովան Աննա Հակոբյանին հրավիրել է Պրահայի ռազմական պատմության ինստիտուտ` շրջայցի: Չեխիայի պաշտպանության նախարարն ընդգծել է` տեղեկացված է վարչապետի տիկնոջ կազմած ջոկատի մասին, և թանգարանն ավելի հետաքրքիր կլինի Աննա Հակոբյանի համար:

Յանա Չերնոխովան, Պրահայի ռազմական պատմության ինստիտուտի տնօրեն Ալեշ Կնիժեկը շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանին են ներկայացրել Չեխիայի 18-21-րդ դարերի ռազմական պատմությունը, պատմել են թանգարանում պահվող գտածոների մասին:

344887348_934069517846511_8776336114935527366_n.jpg (30 KB)

344886611_1318746572188577_2353029676604415234_n.jpg (36 KB)

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանին դուրս են մղում Հայաստանից Փաշինյանի ձեռքերովԵրվանդ Բոզոյան. Հայերը ցանկանում են փոխել Երևանի ներկայիս կառավարությունը«Ծիրանային» հեղափոխությունը հասել է ավարտին. Ռուսական ռազմաբազան դուրս է մղվում ՇիրակիցԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունըԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ բազային․ WSJ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար
Ամենադիտված