«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Վերոնա»-ին
ՍՊՈՐՏԻտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում «Ինտեր»-ը արտագնա խաղում մրցել է «Վերոնա»-ի հետ:
«Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 0:6 հաշվով: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ են դարձել Էդին Ջեկոն և Լաուտարո Մարտինեսը: Մեկ անգամ աչքի է ընկել Հական Չալհանօղլուն, իսկ «Վերոնա»-ից ինքնագոլի հեղինակ է դարձել Ադոլֆ Գայչը:
«Վերոնա»-«Ինտեր»` 0:6:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվել է 66-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: