Թուրքիայում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավ-արևելքում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ նահանգում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Երկրաշարժի հետեւանքների մասին տվյալներ դեռ չկան։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեկ երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Յոկսուն շրջանում, օջախը՝ 7 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Քահրամանմարաշը Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժերի էպիկենտրոնն էր։ Այդ ժամանակ, բնաղետի զոհ է դարձել մոտ 51 հազար մարդ։