Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների. Մայր Աթոռ
ՄՇԱԿՈՒՅԹՄեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ արձագանքելով ադրբեջանական իշխանությունների կողմից հայ հոգևորականներին ուղղված պահանջին՝ լքելու Դադիվանքը։
«Ինչ վերաբերում է Դադիվանքի՝ աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,- հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանի իշխանությունները պահանաջում են հայ վանականներից՝ լքել Դադիվանքը․ նման կոչով հանդես է եկել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։