ԱՄՆ-ը Կիևին օգնության նոր փաթեթներ է խոստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել հակահարձակման համար Կիևի պահանջած ռազմական օգնության գրեթե 100%-ը, սակայն մատակարարումները կշարունակվեն։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Քիրբին ընդգծել է, որ վարչակազմն ակնկալում է «շարունակել ստանալ Սենատի աջակցությունը (պաշտպանական օգնության նոր փաթեթների համար - խմբ.) առաջիկա օրերին և շաբաթներին»:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես նյութական օգնությանը, այնպես էլ ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը։
«Շատ, շատ շուտով դուք մեզանից օգնության նոր փաթեթներ կտեսնեք»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։