Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանին դրել են կետի առաջ. Ադրբեջանը գնում է Ղարաբաղի նկատմամբ վերջնական վերահսկողություն հաստատելու ուղղությամբ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ Բաքուն իր օգտին ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման համար կտրուկ քայլ է կատարել։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրվել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական զինուժն այժմ լիովին վերահսկում է Լեռնային Ղարաբաղի նյութատեխնիկական ապահովումը։ Երևանը բացի վրդովմունքից դրան հակադրելու ոչինչ չունի, isk Ռուսաստանը նախընտրում է խոսել կողմերի միջև երկխոսության անհրաժեշտության մասին, որը Ադրբեջանը վարում է ուժի դիրքերից։


Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի հարցը համարում են լուծված։ Նրանց տեսանկյունից միայն անհրաժեշտ է կարգավորել մանրամասները, այն է Ադրբեջանի տարածքում բնակվող հայ բնակչության իրավունքների հարցը։ Բայց դա ադրբեջանական կողմին չի խանգարում եռանդուն քայլեր ձեռնարկել և մոտեցնել 2020 թվականի պատերազմի լիակատար հաղթանակը, որը առանց Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու, դժվար է ադպիսին համարել։
Լաչինում անցակետի հայտնվելը կանխատեսելիորեն Երևանում վրդովված մեկնաբանությունների տեղիք է տվել։ Այնտեղ դա անվանել են չճանաչված ԼՂՀ-ում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված գործողություն։ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «հստակ արձանագրել Ադրբեջանի գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը»։ Երևանի հիմնական պահանջն ուղղված է Մոսկվային որպես 2020 թվականի եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկը։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահներ են տեղակայված Լեռնային Ղարաբաղում, և հենց նրանք պետք է վերահսկեն Լաչինի միջանցքը։ Ահազանգում է նաև Ստեփանակերտը: ԼՂՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով, շրջափակված Լեռնային Ղարաբաղի համար «եկել է ճակատագրական պահը»: Նա կոչ է արել հայերին «կանգնել Արցախի կողքին և կանխել ազգային նոր ողբերգությունը»։ 


Անցակետի հայտնվելուն արձագանքել է նաև Արեւմուտքը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Բաքվի քայլը խաթարում է վստահությունը խաղաղության գործընթացի նկատմամբ, նշվել է, որ Լաչինի միջանցքում մարդկանց և ապրանքների տեղաշարժը պետք է լինի ազատ։ Ֆրանսիան ևս նույն կերպ է խոսել: Փարիզն ասել է, որ Բաքվի գործողությունները հակասում են հրադադարի մասին հայտարարություններով ստանձնած պարտավորություններին։


Սակայն այս բոլոր հայտարարությունները Բաքվի վրա այնքան էլ մեծ տպավորություն չեն թողել։ Նրանք իրենց գործողություններն օրինական են անվանել։  Բացի դա  Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է ճանապարհը զենքի և զինամթերքի ապօրինի տեղափոխման, ինչպես նաև Ղարաբաղում հայ զինվորականների ռոտացիայի համար օգտագործելու մեջ։ Այնտեղ անհեթեթ են անվանել «էթնիկ զտումներ» նախապատրաստելու մեղադրանքները։


Հայկական ընդդիմությունը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում երկրի ղեկավարությանը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «kommersant.ru»-ի հետ զրույցում ամեն ինչում միանշանակորեն մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը։ «Անցյալ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար։ Իրականում նա ասում է, որ պատասխանատու է միայն բացառապես Հայաստանին վերաբերող հարցերի համար։ Ուստի Ադրբեջանը, ԼՂ-ում այդքան ագրեսիվ գործելով, ընդգծում է, որ գործողություն իրականացնում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», իսկ Հայաստանի իշխող ռեժիմի համար դա Ադրբեջան է»,- վրդովվել է պարոն Աբրահամյանը։
«APRI Armenia» վերլուծական կենտրոնի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը երկու պատճառ է առանձնացրել, թե ինչու է Ադրբեջանը հենց հիմա նման արմատական ​​գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում: «Իլհամ Ալիևը օգտվում է այն պահից, երբ Ռուսաստանը ավելի ու ավելի է ճահճանում Ուկրաինայում և սպասում է հակահարձակման: Նրա բացարձակապես բոլոր ռեսուրսները կուտակված են այնտեղ։ Երկրորդ հերթին Ալիևը հիմնվում է Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարության վրա»,- «kommersant.ru»-ին տված հարցազրույցում ասել է պարոն Մելքոնյանը։ Նրա խոսքով, Իլհամ Ալիևի տեսանկյունից կան լեգիտիմ հիմքեր վերանայելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. «Ադրբեջանը իր  ոչ ուժային, այսպես կոչված էկոակտիվիստների միջոցով Լաչինի միջանցքի հինգ ամիսների արգելափակումը  նյութականացրել է ռազմական ներկայությամբ»։


Ռուսաստանի պետական ​​կառույցների «kommersant.ru»-ի զրուցակիցը, ով ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին, իրադարձությունների զարգացումը էապես բնական է անվանել։ Նրա խոսքով, Բաքուն դժգոհ է այն փաստից, որ 2020 թվականի նոյեմբերին Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման, ինչպես նաև հաղորդակցության հարցերը լուծված չեն (ներառյալ այնպիսի հիմնարար ասպեկտ, ինչպիսին է դեպի Նախիջևան միջանցքով երկիրը «կարելը»): «Ուստի սեղմում են, որտեղ կարող են»,- նշել է «kommersant.ru»-ի զրուցակիցը։


 «Պարզ էր, որ Ալիևը չի նահանջի։ Բաքուն երկար ժամանակ բարձրացնում էր անցակետի մասին հարցը, բայց ցանկանում էր համաձայնության գալ, սակայն ամեն անգամ թեման հետաձգվում էր: Արդյունքում նրանք գնացին նրան, որ ուղղակի փաստի առաջ կանգնեցրին բոլորին»,- ասել է «kommersant.ru»-ի զրուցակիցը:


Անցակետի հետ կապված իրավիճակը, այսպիսով, ցույց տվեց, որ Ադրբեջանն ի վիճակի է առանց հատուկ հետևանքների ուժով առաջ մղել իր շահերը։ Երևանը պատասխանելու ոչինչ չունի, բացի միջազգային հանրությանը ուղղված հայտարարություններից ու կոչերից։ Բայց խոշոր խաղացողները սահմանափակվում են միայն իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին ծիսական արտահայտություններով։ Ուստի ստացվում է, որ ուժն արդյունք է տալիս, և կարելի է շարունակել հարձակվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ Տոպուրիա
Ամենադիտված