Սպանվել է Իրանի գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը. նրա դեմ մահափորձ է կատարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում, Սիստան եւ Բելուջիստան նահանգում սպանվել է երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի նախկին ներկայացուցիչ Աբասալի Սոլեյմանին։ Ինչպես տեղեկացրել է Tasnim գործակալությունը, նրա դեմ Բաբոլսար քաղաքում մահափորձ է կատարվել։
Սոլեյմանիի վրա հարձակվել են Իրանի Ազգային բանկի բաժանմունքում։ Անհայտ անձը խլել է բանկի պահապանի ատրճանակն ու կրակ բացել։ Գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը մահացել է, եւս երեք մարդ վիրավորվել է։ Հարձակվողը կալանավորվել է իրավապահ մարմինների կողմից։ Մահափորձի պատճառն անհայտ է։
Խամենեիի ներկայացուցիչները հոգեւորականներ են, որոնք կատարում են պարտականություններ գերագույն առաջնորդի անունից՝ նահանգի մակարդակով։