Թուրքիան կարծում է, որ Ամերիկան ցանկանում է իր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկան ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան դրա դեմ խոշոր գործողություններ է իրականացրել։
Նախարարը տեղեկացրել է, որ Գեզիում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած գործընթացները հանգեցրել են ներդրումների կրճատման, ինչը խորացել է կորոնավիրուսի հետեւանքներով:
Նա հավաստիացրել է, որ Թուրքիան լուրջ միգրացիոն հոսքի է բախվել: