Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ: