Էրդողանի Թուրքիան շարունակում է հեռանալ ՆԱՏՕ-ի արժեքներից. Կոնգրեսական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷրդողանի օրոք Թուրքիան շարունակում է սահել դեպի ավտորիտարիզմ և հեռանում է այն արժեքներից, որոնք միավորում են ՆԱՏՕ-ն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Ֆելոնը։
«Հաջորդ ամիս կայանալիք ընտրությունները վճռորոշ են լինելու թուրքական ժողովրդավարության և Դաշինքի համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրություններ։