Չինաստանը փորձարկել է ցամաքային բազավորման ՀՀՊ համակարգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը ցամաքային բազավորման հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի փորձարկումներ է անցկացրել։ Այս մասին ասվում է Չինաստանի պաշտպանության նախարարության կողմից WeChat սոցիալական ցանցում ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ։
«Չինաստանն իր տարածքում իրականացրել է միջին հետագծի հրթիռների որսման ցամաքային համակարգի փորձարկում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունում նաեւ ընդգծել են, որ փորձարկումները պաշտպանական բնույթ են կրել եւ ուղղված չեն այլ երկրների դեմ: