Ադրբեջանը մտադիր է արտերկրում ռեժիմի քննադատների «բերանները փակել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐInfoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանում օրենսդրական մակարդակով մտադիր են պայքարել արտերկրում Ալիևի ռեժիմի քննադատների դեմ։ Այսպես, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրինագծում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է, որ կանխարգելիչ միջոցառումներ պետք է կիրառվեն արտերկրում ապրող և Ադրբեջանի մասին «կեղծ տեղեկություններ» տարածող անձանց նկատմամբ։ Նրա խոսքով նման մարդիկ գումարներ են ստանում Իրանից ու Հայաստանից։
Սակայն նշենք, որ Ալիևին և նրա կառավարությանը քննադատողների հիմնական մասը ադրբեջանցիներ են, ովքեր բռնաճնշումների և հալածանքների արդյունքում ստիպված են եղել լքել հայրենիքը։ Բայց նրանք այնտեղ էլ շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ հանցագործ «Ալիևի ձեռքը» նրանց է հասնում անգամ Եվրոպայում։ Նրանցից շատերը հարձակման են ենթարկվել, ոմանք սպանվել են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը