Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականատես ենք, թե ինչպես են ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում. Գարեգին Բ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ․

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» ( Ղուկ. 18.8 )։

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,

Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Oրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, Ով աստվածային անսահման սիրով, Իր փրկագործությամբ մարդկության համար բացեց հավիտենության ու երկնքի արքայության ճանապարհը։ Քրիստոս ցրեց անհուսության խավարը, հարության շնորհը պարգևեց մարդկանց, նաև զորացրեց՝ երկրային այս իրականության մեջ հառնելու տառապանքներից, չարի ներգործությամբ աշխարհն ալեկոծող աղետներից ու ավերածություններից։

Քրիստոսի խաչելությունից մինչ օրս փարիսեցիական խարդավանքները, հուդայական մատնությունները, պիղատոսյան դատավարությունները արհավիրքներ են բերում աշխարհում, աղճատում արարչաստեղծ մարդու կերպարն ու էությունը։ Այսպիսի իրողությունների հանդիման, արդարև, նոր ուժգնությամբ է հնչում Քրիստոսի խոսքը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։

21-րդ դարը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լուսավորյալ նոր դարաշրջան պիտի լիներ գիտական ձեռքբերումներով, տեխնոլոգիական մեծ նվաճումներով, մարդու կյանքի, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության միջազգային նորմերով ու օրենքներով։ Բայց որքան անմեղ մարդիկ, որքան ժողովուրդներ են պատերազմների գողգոթաներում նեղությունների ու վշտերի ենթարկվում, տառապանքների խաչին գամվում՝ անարդարության, գերիշխանության մոլուցքի, խտրականության պատճառով, պայքարում գոյաբանական սպառնալիքների դեմ։

Մենք ևս անցանք 44-օրյա պատերազմի, Հայաստանի սահմանների վրա հարձակումների աղետալի իրողությունների միջով։ Մեր հայրենիքը ներքին և արտաքին մտահոգիչ մարտահրավերների պայմաններում դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների։ Հարազատ Արցախը տևական ժամանակ շրջափակված է և դիմագրավում է անասելի դժվարությունների ու զրկանքների։ Այս անհանգստացնող, վտանգալի երևույթների հանդիման, մեր սրտերում կրելով չամոքվող ցավը մեր նահատակ, անհայտ կորած ու վիրավոր զավակների, ականատես ենք նաև ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։

Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, որը մեծապես կարևոր է մեր դեմ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար։ Մեր կյանքում տեղ գտած նմանօրինակ ընթացքները, հատկապես հետպատերազմյան շրջանում, ավելի են ծանրացնում կրած վշտի ու կորուստների ցավը։ Եվ այսպիսի իրադրության մեջ ամենքիս համար առավել ուժգնությամբ է հնչում Քրիստոսի հարցադրումն ու հանդիմանությունը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8 ) «Ո՞ւր է ձեր հավատը» (Ղուկ. 8.25)

Հիրավի, երբ պետական և հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը դադարում են լինել առանցքը ձեռնարկումների ու իրագործումների, շարունակելու ենք առերեսվել պիղատոսականության դրսևորումների։ Փարիսեցիական խարդավանքները շարունակվելու են, քանի դեռ քինախնդրության և հիշաչարության մղումով սփռվում են զրպարտանք ու անիրավություն։ Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը։ Մինչդեռ պետություն, հասարակություն և ընտանիք ամուր ու զորեղ են, երբ խարսխվում են աստվածադիր պատգամների, անանց արժեքների վրա, որոնք բարօրության ուղենիշ են և առաջնորդում են երկնային զորակցությամբ արդյունավորելու ջանքերը՝ ի խնդիր ժողովրդի ապահովության, առաջընթացի ու բարգավաճման։

Սիրելիներ, հավատքը հաղթանակ է փորձությունների դեմ, որին բնորոշ չէ վախի, հուսահատության, անկումի ոգին, աղետաբեր դատապարտելի հաշտվողականությունը։ Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը։ Հավատքը պիտի արտահայտվի յուրաքանչյուր քայլի ու արարքի մեջ՝ անձնական, հավաքական ու համազգային անդաստանում։ Հավատքով ու միաբանությամբ ենք հաղթահարել մեր պատմության ընթացքում բազմաթիվ արհավիրքներ, վերակերտել մեր անկախ պետականությունը և ստեղծագործ կյանք վերընձյուղել հայրենի հողի վրա։ Այսօր էլ Աստծո հանդեպ, մեր ուժերի հանդեպ հավատն է, որ պիտի զորացնի մեզ՝ դուրս գալու ճգնաժամային իրավիճակներից, կառուցելու լուսավոր ապագա։

Արդ, ազգովի վերանորոգենք մեր հավատը մեր Փրկչի հրաշափառ Հարության տոնախմբությամբ և մեր կյանքով, մեր ամեն խոսքով ու գործով վկայենք մեր հավատարմությունը Քրիստոսին, վկայենք մեր նախանձախնդրությունը հանդեպ մեր տերունավանդ հավատքը և կերտենք հարուցյալ նոր իրականություն Քրիստոսի հետ։

Այս մաղթանքով և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ամենայն բարյաց մաղթանքով Սուրբ Հարության հոգեպարար ավետիսն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը Քրիստոսապատվեր առաքելության արդյունավորման գործում։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Հարության այս լուսաշող օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված և խնդրում, որ Քրիստոսի Սուրբ Հարության կենսանորոգ շնորհներով փոխակերպվի ու բարեզարդվի աշխարհը, և մարդկությունը երկնային զորակցությամբ հառնի տառապանքներից ու նեղություններից, հաստատի բարիք ու խաղաղություն։ Հարության զորացնող ուժն ենք հայցում Փրկչից հատկապես Արցախի Մեր զավակների համար, որպեսզի խիզախ ու անկոտրում լինեն ոգով և արցախցուն բնորոշ ամուր և անհողդողդ կամքով հաղթահարեն իրենց առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուցյալ Փրկիչը Իր շնորհներն ու ողորմությունը տարածյալ պահի հայրենի մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի վրա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո ապահովության ու բարօրության մեջ պահպանի համայն մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս Հարյավ ի մեռելոց,

Ձեզ և մեզ մեծ ավետիս…»։

Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինԴոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները աճել են 100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WPԱրարատի մարզում իրականացվելու են ավիացիոն քիմիական սրսկման աշխատանքներ Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է կանանց վրա Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինիՋերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն «Իրանի միջով տարանցում և արաբական շուկաների որոնում. Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման հետ»Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Դերասան Գևորգ Գրիգորյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղաի Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը. պատմության այս օրը (27 հուլիս)ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Արտառոց դեպք՝ Երևանում, տղամարդ է ձերբակալվել 30-ամյա կնոջ նկատմամբ գործողություն կատարելու կասկածանքով2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. Սիեթլի գաստրոնոմիական փառատոնը վերածվել է ողբերգության Ուկրաինայի ԶՈՒ-ն շաբաթվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ արձակել են 1401 անօդաչու թռչող սարք Հայտարարվել է հրթիռային տագնապ, ՌԴ օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված