Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արևելքում գտնվող Բինգյոլ նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է այդ երկրի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ քաղաքում։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։