Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը 3 օր հիվանդանոցում բրոնխիտի դեմ բուժվելուց հետո առավոտյան դուրս է գրվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պապը դուրս է գրվել տեղական ժամանակով 10:30-ին: Նախքան հիվանդանոցից հեռանալը նա իջել է մեքենայից, ողջունել լրագրողներին և պարզապես իրեն ողջունողներին:
«Ես դեռ ողջ եմ», -ասել է Հռոմի պապը:
Նա նաև գրկել է նախորդ երեկոյան հիվանդանոցում մահացած աղջկա ծնողներին՝ կանգ առնելով և աղոթելով նրանց հետ: