Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թեհրան»-ը օգնության է թռչում. ո՞վ է Իրանին ու Ադրբեջանին կռվեցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է,լ որ Բաքուն վերջերս հայտարարել է Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 12 ադրբեջանցիների ձերբակալության մասին։ Սա հստակ ընկալվում է որպես երկկողմ հարաբերությունների վատթարացման քայլ։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը Անդրկովկասում Թուրքիայի հենակետի դերն է խաղում, չի կարելի բացառել, որ թուրքերը կփորձեն օգտագործել այն Իրանի հետ առճակատման ժամանակ։ Էրդողանի առաջնահերթություններն այսօր Ուկրաինան են, հացահատիկի գործարքը, ընտրությունները: Իսկ Ադրբեջանը, որը սերտորեն ինտեգրված է թուրքական քաղաքականությանը, հիանալի տեղավորվում է «Անդրկովկասյան Ուկրաինայի» դերում։
Մինչ ղարաբաղյան պատերազմը Իրանն Անդրկովկասն ընկալում էր որպես իր հուսալի թիկունք, որը թույլ էր տալիս նրան հանգիստ Մերձավոր Արևելքում զբաղվել իր գործերով։ Բացի այդ, Ռուսաստանի ազդեցությունն էր առկա տարածաշրջանում, և դա ձեռնտու էր բոլորին։ Սակայն Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի համար հաղթական պատերազմից հետո հենց Իրանը ստանձնեց տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնի դերը, քանի որ Ռուսաստանը դրան հակված չէ, նա բավական անելիք ունի Ուկրաինայում։


Իրանցիները զորք են մոտեցրել, սպառնացել Ադրբեջանին, և նա կանգ է առել։ Դա, իհարկե, այնքան էլ դուր չի գալիս Թուրքիային։ Ինչպես նաև նրան դուր չի եկել Հնդկաստանը և Եվրոպան Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Սև ծովով կապող տրանսպորտային միջանցքի նախագիծը։ Այսինքն շրջանցելով Թուրքիան ու Ադրբեջանը։
Վերջին անգամ Ռուսաստանն ու Իրանը միմյանց դեմ կռվել են գրեթե 200 տարի առաջ՝ 1828 թվականին: Իսկապես, մեզ սահմանակից երկրներից շատ քչերը կարող են պարծենալ փոխադարձ չհարձակման այդքան երկար ժամկետով։ Ի դեպ, նրանք այն ժամանակ կռվել են Վրաստանի բռնակցումից հետո Անդրկովկաս Ռուսաստանի մուտքի պատճառով, որտեղ Իրանն ու Թուրքիան դարեր շարունակ տարբեր հաջողությամբ պայքարել են ազդեցության համար։ Եվ այսօր, երբ Ռուսաստանին դուրս են մղում Անդրկովկասից, հենց Իրանն է այնտեղ հանդես գալիս որպես հավասարակշռություն պոտենցիալ վտանգավոր ուժերի դեմ։


Խոսքը, իհարկե, վերաբերում է հավակնոտ Թուրքիային իր հավատարիմ արբանյակ Ադրբեջանի հետ։ Վերջինս ոգեշնչված Ղարաբաղի վերջին հաղթական պատերազմից, այսօր, շրթունքները լիզելով, նայում է ոչ միայն դեպի Ստեփանակերտ, այլ նաև Երևան։ Նա հույս ունի, որ Ուկրաինայում կռվող Ռուսաստանը չի խառնվի, իսկ թուրքական «Մեծ եղբայրը», եթե ինչ որ բան լինի՝ օգնության կգա։ Հասկանալի է, որ Անդրկովկասում հերթական պատերազմն իսկական նվեր է Արևմուտքի համար, մանավանդ որ «բազմաուղղված» Փաշինյանը, այդ դեպքում, արագ կհիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի «պաշտպանել» իրեն: Իսկ դա նշանակում է ուժերի և ռեսուրսների մի մասը շեղել Ուկրաինայից:


Իսրայելի ակնհայտ թուրքամետ դիրքորոշումը նույնպես իր դերն է խաղում (ակնհայտորեն, «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքով), որը նույնպես դեմ չէ ադրբեջանական ձեռքերով իրանցիների դեմ կռվել։ Այդ պատճառով Թեհրանն այսօր ակտիվորեն մոտենում է Երևանին, իսկ Բաքուն Թել Ավիվին։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը նշել է.


«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է ոչ թե Թուրքիան, այլ Իսրայելը, որն ամբողջ երկիրը լցրել է իր գործակալներով, ինչից Իրանը, իհարկե, խիստ դժգոհ է։ Իր հերթին, Ադրբեջանում գործում են շիա քարոզիչներ (պատմականորեն այնտեղ գերիշխող դավանանքը շիաներն էին, և ոչ թե սուննիները, ինչպես Թուրքիայում), և նրանք են հավանաբար կալանավորվում մեղադրվելով «լրտեսության մեջ»։ Երկկողմ հարաբերությունների ճգնաժամը գնալով մեծանում է և կարող է հանգեցնել լուրջ ռազմական հակամարտության։ Ինչը ձեռնտու է Թուրքիային, Իսրայելին և ընդհանրապես Արևմուտքին, բայց ոչ Իրանին ու Ադրբեջանին։


Իհարկե, միևնույն ժամանակ, Թեհրանի հզորացումը բնավ դուր չի գալիս հենց Թել Ավիվին։ Նախկինում Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում կասեցվում էր արաբական միապետությունների թշնամանքի պատճառով (սուննիների և շիաների դարավոր թշնամությունը), նրանք նույնիսկ փորձում էին ինչ որ հակաիրանական ռազմական դաշինք ստեղծել։ Սակայն Չինաստանի ազդեցությունը արաբական աշխարհում աստիճանաբար սկսեց աճել, ևնրա միջնորդությամբ ջերմացան նաև արաբա-իրանական հարաբերությունները։ Այնպես որ, չստացվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ստվերային մասնակցությամբ պատերազմ հրահրել արաբների և Իրանի միջև։


Մյուս կողմից, շատ խոստումնալից է թվում պատերազմը Անդրկովկասում, որտեղ Բաքուն, երազելով Հայաստանի պարտության և իրանական Ադրբեջանի «վերամիավորման» մասին, հեշտությամբ կարող է մղվել ռազմական արկածախնդրության։ Ընդ որում նրա թիկունքում կկանգնեն Թուրքիան և Իսրայելը, իսկ այնտեղ էլ համերաշխությունը կանցնի «թուրքական աշխարհին»։ Արևմուտքի և Իսրայելի համար այդ տարբերակը ճիշտ է՝ թող Իրանը Սիրիայի և Մերձավոր Արևելքի փոխարեն կռվի թուրքերի դեմ Անդրկովկասում: Եվ ցանկալի է նաև Ռուսաստանը խառնվի։ Ինչու՞ «երկրորդ ճակատ չբացել»:


Սակայն, չնայած այն հանգամանքին, որ պատերազմը ձեռնտու է Կովկասի և Մերձավոր Արևելքի շատ լուրջ խաղացողների, վստահություն չկա, որ առճակատումն ու փոխադարձ պահանջները դրան կհանգեցնեն։ Ակնհայտ է, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն «տարբեր քաշային կատեգորիաներ», և, հետևաբար, Բաքուն Թեհրանի հետ կարող է կռվի մեջ մտնել միայն կոալիցիայի կազմում, որը դեռ գոյություն չունի»։ Քաղաքագետ, «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովի կարծիքով չպետք է պատերազմի սպասել, թեև երկու կողմերն էլ ունեն փոխադարձ պահանջներ։ Ադրբեջանը ձգտում է, որ իրեն հաշվի առնեն, Իրանը պահանջը Իսրայելն է, որի ներկայացուցիչը (հիմա նույնիսկ ավելի շատ, քան Թուրքիան) Ադրբեջանն է։ Իսկ Իսրայելը Իրանի բացահայտ թշնամին է, և նա չի բացառում, որ «բարեկամական ծառայության» կարգով Բաքուն կարող է Ադրբեջանի տարածքը տրամադրել Իրանի վրա հարձակումների համար: Ինչը նույնպես քիչ հավանական է, քանի որ նույնիսկ իրանցի ադրբեջանցիները, մեղմ ասած, դա չեն հասկանա։ Բարեբախտաբար, այսօր Անդրկովկասի համար մշակվում է «3+3» ֆորմատը՝ «Վրաստան-Հայաստան-Ադրբեջան» + «Ռուսաստան-Իրան-Թուրքիա»։ Եթե ​​նման կոնֆիգուրացիան զարգանա, ապա պատերազմից, անշուշտ, հնարավոր կլինի խուսափել։


Անդրկովկասում իրավիճակը կայունացնող մեկ այլ գործոն Իրանի և Ռուսաստանի ակնհայտ մերձեցումն է։ Այո, Թեհրանը Մոսկվայի բացահայտ դաշնակիցը չէ Ուկրաինայում, բայց նա իրեն ցույց է տալիս որպես իրական գործընկեր շատ ավելի մեծ չափով, քան շատ «ՀԱՊԿ դաշնակիցներ»: Իրանը, ինչպես Ռուսաստանը, գտնվում է պատժամիջոցների տակ, մենք ունենք մոտավորապես նույն թշնամիները և հիմնականում համընկնող շահերը։ Դա ինքնին մոտեցնում է։ Էլ չխոսենք տնտեսական ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին։


Այսպիսով, պատժամիջոցների ներքո գտնվող Իրանը ստանձնել է ոչ բարեկամ երկրներից տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման մի մասը և վերավաճառքը Ռուսաստանին։ Ռուսաստանը և Իրանը բանակցում են Բուշերի ատոմակայանում երկու նոր էներգաբլոկների կառուցման շուրջ։ Իրանից Ռուսաստան 40 գազատուրբինների արդեն համաձայնեցված մատակարարումը շատ լայնածավալ է թվում, քանի որ, 20 տարի ապրելով պատժամիջոցների տակ և գրեթե լիակատար «ներմուծման փոխարինմամբ», իրանցիներն իրենք են արտադրում նավթի և գազի սարքավորումների առյուծի բաժինը։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի խոսքով Իսլամական Հանրապետությունը նախատեսում է ավելացնել ռուսական հացահատիկի ներկրումը և 2023 թվականին դառնալ «թիվ մեկը» այդ գնումներում։ Նաև Թեհրանի Առևտրի պալատն առաջարկել է ստեղծել հոլդինգ իրանական արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար։ Իրանը պատրաստ է մասնաբաժին գնել Մախաչկալայի կամ Վոլգոգրադի նավահանգիստներում և Ռուսաստանի և Հնդկաստանի հետ ստեղծել Կասպից ծովում գազի արդյունահանման կոնսորցիում։ Հայտնի է դարձել նաև, որ Մոսկվան և Թեհրանը որպես վճարման միջոց երկու երկրների միջև մշակում են ընդհանուր կրիպտոարժույթ։
Պակաս տպավորիչ չէ համագործակցությունը ռազմական ոլորտում։

Իրանը Ռուսաստանին է մատակարարում (որը, սակայն, երկու կողմերն էլ հերքում են) իր շատ հաջողված անօդաչու թռչող սարքերը, որոնք հայտնի են «Թեհրան-2» մականունով։ Մյուս կողմից Ռուսաստանը սկսել է մատակարարել ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր (S-400։ Դրանց ստացմամբ Թեհրանը զգալիորեն կպաշտպանի իրեն Իսրայելի կողմից պարբերաբար իրականացվող օդային հարձակումներից:


Իսկ վերջերս հայտնի դարձավ Իրան 4++ սերնդի Սու-35 ամենաժամանակակից մարտական ​​ինքնաթիռների մոտալուտ մատակարարման մասին, որը որակապես կվերափոխի Իրանի ռազմաօդային ուժերը։ Ի դեպ, վերջին անգամ Իրան ինքնաթիռ է մատակարարել 1990-ականների սկզբին։ Դե, բացի այդ, ամերիկյան CNN հեռուստաալիքի տեղեկություններով, Ռուսաստանը իրանցի ինժեներներին է տալիս Ուկրաինայում իր կողմից առգրավված արևմտյան զենքի նմուշները օգնելով ուսումնասիրել և օգտագործել դրանք սեփական զենքի մշակման մեջ։


Եվ ի՞նչ:
Այսօր բոլոր փորձագետները համակարծիք են, որ մարտական ​​ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր և այլն փոխանակելը շատ մտածված, գիտակցված քայլ է, որն ուղղված է Թեհրանի և Մոսկվայի միջև երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության ստեղծմանը։ Բանն այն է, որ նման զենքերը չեն վաճառվում նրանց, ում հետ հարաբերություններում վստահություն չկա։ Իսկ ժամանակակից սպառազինության առկայությունն անխուսափելիորեն ենթադրում է պահեստամասերի մատակարարում, սպասարկում, անձնակազմի պատրաստում և այլն, այսինքն Իրանի երկարաժամկետ «կապումը» Ռուսաստանին։ Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ բանը հասնի ռազմաքաղաքական միավորմանը։ Ոչ մեկի համար հեշտ չէ միայնակ պայքարել Արևմուտքի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացել
Ամենադիտված