Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ հայտարարեց, որ կազմակերպում է Բաքվի ներխուժումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակը հերթական ճեպազրույցի ժամանակ խոստովանեց, որ Ռուսաստանն է կազմակերպում եւ առաջնորդում Բաքվի վերջին ներխուժումները, ինչպես եւ կանխատեսել էինք ավելի վաղ՝ պատճառ բերելով եվրոպացի դիտորդների ներկայությունը Հայաստանում։ Անդրադառնալով եվրոպացի դիտորդների խմբի ղեկավար Մարկուս Ռիտելի հայտարարությանը՝ եթե այս տարվա գարնանը Ադրբեջանի կողմից հարձակում չլինի, կարելի կլինի ասել, որ ԵՄ առաքելությունը հաջող է անցել, Զախարովան ասել է․

«Հասկանում եք՝ սա է այս ամբողջ խնդրի առանցքային պատմությունը: Պետք է լսել եւ գործել երկու երկրների շահերից ելնելով։ Այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ երկու երկրների տարբեր տեսակետներ կան, երբեմն՝ տրամագծորեն հակառակ։ Այո, մենք հիանալի հասկանում ենք, որ լինում են ծայրահեղ բարդությունների, սրացումների եւ այլնի ժամանակաշրջաններ։ Բայց միեւնույն ժամանակ մենք ֆիքսում ենք եւ այն, որ կողմերը կարող են պայմանավորվել։ Գլխավորը նրանց համար համապատասխան մթնոլորտ, նման պայմանավորվածությունների, փոխըմբռնման համապատասխան հիմք ստեղծելն է եւ այդ փոխըմբռնմանը նպաստելը։ Այլ ոչ թե հակառակը։ Հիմա հակառակի մասին հարցին. այս հայտարարությունները միայն հաստատում են մեր կողմից հնչեցված եզրակացությունների վավերականությունը այս տարածաշրջանում Եվրամիության ապակառուցողական մտադրությունների եւ գործողությունների վերաբերյալ։ Բրյուսելն ակնհայտորեն շահագրգռված չէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության եւ մերձեցման ձեւավորման հարցում, եւ իր ապաշնորհ, անընդհատ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ խելամիտ, ոչ ազնիվ գործունեությամբ նրանք հակասություններ են հրահրում Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Եվ, իմ կարծիքով, մենք բոլորս տեսնում ենք դա, եւ դա թաքցնել պարզապես հնարավոր չէ։ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը այլընտրանք չկա»։

Հիշվում են Հայաստանում եվրոպական դիտորդների տեղակայման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ եւ նախարար Լավրովի հայտարարությունները, որոնցում Բաքվին կոչ էին անում դիմել սադրանքների դիտորդների դեմ, խոստանալով ռուս զինվորականների աջակցությունը։ Հետագայում եղան արտահոսքեր, ըստ որոնց՝ Մոսկվան Բաքվին դրդում էր հարձակվել Հայաստանի վրա։

Ինչով են խանգարում եվրոպացի անզեն դիտորդները Մոսկվային ու Բաքվին՝ ավելորդ աչքեր ու ականջներ են, որոնք տեղում տեսնում եւ լսում են ամեն բան։ Թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ՝ այլ հարց է, եւ մեծապես կախված է պաշտոնական Երեւանի դիրքորոշումից։ Սակայն այս հարցն էլ լուծված է՝ ՀՀ իշխանությունը չեզոքացնում է միջազգային ատյաններում հայկական խնդիրների քննարկումների եւ միջազգային կառույցների առաջխաղացման հնարավորությունները եւ փորձում է միջազգային հնարավոր ու անհնար բոլոր ատյաններն ու հարթակները օգտագործել «խաղաղ օրակարգը» լեգալացնելու նպատակով։

Զախարովայի խոսքերը դիվանագետերենից կարելի է թարգմանել այսպես․ որպեսզի ապացուցենք եվրոպացի դիտորդների ապակառուցողական դերը, եւ բոլորը դա տեսնեն, «կողմերի միջեւ համապատասխան մթնոլորտ եւ պայմանավորվածությունների, փոխըմբռնման համապատասխան հիմք ստեղծելով»՝ արագացրել ենք Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը Բաքվի ներխուժումներով, ռուս «խաղաղապահների» տեղակայման վայրերում։ Ըստ այդմ՝ եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանն, այսինքն՝ Հայաստանի դեմ միակողմանի կիրառմանն այլընտրանք չկա։

Lragir.am

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Մադրիդի «Ռեալը» 4։0 հաշվով հաղթել է «Մալագային» ու շարունակում է հաղթարշավը Լա լիգայում Ճամբարակում այրվել է մթերային խանութ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում «Ինչո՞ւ է դա պետք Հայաստանին». Դաշնության խորհրդի անդամը մեկնաբանել է Երևանի ԵՄ-ին անդամակցելու հավանական դիմումըԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր «Ռուսաստանը Կասպիական նավատորմը տեղակայեց Բաքվի հասանելիության գոտում». Բացատրել է նախկին պաշտպանության նախարարը զայրացնելով ԱլիևինՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Բագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ «Ռուսները թշնամիներ են, թուրքերը բարեկամներ, Ղարաբաղը ադրբեջանական է». Փաշինյանը ԵՄ-ին քարտ-բլանշ է տալիս վերաշարադրել հայոց արդիականությունն ու պատմությունը ռուսաֆոբ ոգովՖանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր
Ամենադիտված