Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները խոսել են Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի ու Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով:

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ակտիվ համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականը և Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:

Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչումը, ինչպես նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը:

Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Ալիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին Ռուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Անկարան 10 միլիոն դոլար կհատկացնի «հայ հասարակության խոցելի խմբերին աջակցելու համար» Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշինքի վրա Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ»Քերոբյան. Խոստացված 1.5 միլիարդի փոխարեն Հայաստանը ստացավ 35 միլիոն՝ 50 անգամ պակաս, իր ռազմաարդյունաբերական համալիրի համար Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ»Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Վախճանվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը․ պատմության այս օրը (03 փետրվար) «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Հրազդանում ավտոմեքենա է այրվել Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ»Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայումԱրդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»Մասսովկան լրացրել են տարեց պատգամավորները․ «Հրապարակ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԻնչպե՞ս պաշտպանենք մեր մեսենջերները հաքերներից. խորհուրդներ՝ Սամվել Մարտիրոսյանից Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է2026 թվականի մարտի 1-ին կանցկացվի «Անգլերեն» առարկայի նոր քննություն Էլինա Ավանեսյանը հաղթել է ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային Տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով«Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են 19-ամյա բանվորին Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էՀայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ֆրանսիան կոչ է արել Իրանին զիջումների գնալ Արծաթը 13%-ով էժանացել է՝ ուրբաթ օրվա ռեկորդային անկումից հետո Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Նախիջևանի Սահմանադրության նախաբանում փոփոխություն կկատարվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը Նորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար​Ուրմիա լիճը պետք է վերականգնվի ցանկացած գնով․ Իրանի առաջին փոխնախագահ Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Ամենադիտված